27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որքան կվճարի Փաշինյանը «լավության» դիմաց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը… Պատճառը՝ ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի շուրջ անհամաձայնություն է: Պուտինն առաջարկել է այդ հարցի վերաբերյալ լուծում գտնել, իսկ հետո նոր հավաքվել:

Հիշեցնեմ, որ նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ լուծում չստացավ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցը: Իսկ հանդիպումից հետո պաշտոնական Մինսկը և Աստանան հայտարարեցին, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը նպատակահարմար չէ, քանի որ 2020 թ-ին այն լռանում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնմում պետք է նշանակվի այբենական կարգով Հայաստանին հաջորդող Բելառուսի ներկայացոցիչը: Այդ ամենին հաջորդեց հայ-բելառուսական «լեզվակռիվը», որի հանգուցալուծմանը բոլորը սպասում էին դեկտեմբերի 6-ին: Սակայն այժմ էլ պարզվեց, որ այն կրկին հետաձգվում է:

Դեռ նոյեմբերի 7-ին «Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Մոսկվան կարող է նախընտրել
«ոչ ոքի» տարբերակը» վերլուծության մեջ ես կանխատեսել էի, որ Պուտինը կնախընտրի «ոչ ոքի» տարբերակը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնախընտրի տեսնել ՌԴ-ի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովին: Այդպիսով, Պուտինը մի քանի քայլից բաղկացած կոմբինացիա կատարեց: Նախ, Խաչատուրովի հետ կապված Մոսկվայի հետ «չհամաձայնեցված» քայլի համար «պատժեց» Երևանին՝ չկատարելով Փաշինյանի ցանկությունը, որ Հայաստանի ներկայացուցիչը մինչև 2020 թ-ը ղեկավարի կառույցը: Ցույց տվեց նույն Փաշինյանին, որ թույլ չի տա Բելառուսին և Ղազախստանին առաջ տանեն հակահայկական իրենց ծրագիրը:

Եվ այս պատմության մեջ ամենակարևորը՝ ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ «լավություն» արեց Փաշինյանին և չեղարկեց Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը՝ նոր սկանդալից և հակահայկական որոշումներից խուսափելու նպատակով, որոնք կարող էին ազդել Փաշինյանի ղեկավարած «ՔՊ»-ի վարկանիշի վրա…

Չի բացառվում, որ այս ռազմադիվանագիտական խաղում ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը մեկ սցենարով էին գնում և ամեն մեկն իր դերը կատարելով՝ Բելառուսը և Ղազախստանը «չուզողների», իսկ ՌԴ-ն էլ «հաշտարարի» հասան նրան, որ Խաչատուրովի փոխարեն «թավշյա» Հայաստանի առաջարկված թեկնածուն չստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Հիշեցնեմ, որ Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան ԶԼՄ-ները Փաշինյանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի հետ կանչելը մեկնաբանեցին որպես Հայաստանի նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ն խայտառակելու Արևմուտքի պատվերը կատարելու քայլ…
Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ որքա՞ն է իր «լավությունը» գնահատելու Պուտինը:

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ