27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ. տնտեսագետ /տեսանյութ/

«Ներդրումներ և հեղափոխություն, սրանք որոշ դեպքերում իրար հակասող երևույթներ են։ Նեդրումները և կապիտալը սիրում են խաղաղություն, քաղաքական կայունություն, կանխատեսելիություն: Վերջին հայտարարությունները ասֆալտին փռելու, պատին ծեփելու ոչ մի դրական արդյունք չի կարող հանգեցնել և դժվար թե սրանով հնարավոր լինի լուրջ ներդրումներ բերել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  «Հանրային դիվանագիտության» կենտրոնի փորձագետ Բենյամին Մաթևոսյան։ ։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանն այնպիսի երկիր է, որ ավելի շատ ներդրումներ կարող ենք ակնկալել երկրի ներսից, որ կապիտալի սեփականատերեր գործարարները կարողանան մեծածավալ ներդրումներ իրարականացնել, բայց այսօր Հայաստանում կապիտալը ևս պաշտպանված չէ:

Մաթևոսյանի կարծիքով՝ քաղաքական ստաբիլության, կանխատեսելիության հարցը պետք է լուծվի ընտրություններից հետո, որ կապիտալը կարողանա իրեն հանգիստ զգալ Հայաստանում և միայն սրանից հետո կարելի է ներդրումներ ակնկալել։

«Ռուսաստանը շարունակում է ամենախոշոր ներդրողը լինել Հայաստանում և էներգետիկ ոլորտում մենք պետք է շարունակենք և ավելի ընդլայնենք, քանի որ սա բխում է մեր շահերից։ Ինչ վերաբերում է արևմտյան ներդրումներին՝ ապա պետք է աշխատել հնարավորինս շատ ներգրավվենք, սակայն մենք այստեղ ունենք «Լիդիան Արմենիա»-ի օրինակը, որն այսօր քաղաքական դրդապատճառներից ելնելով հնարավորություն չունի հանքի շահագործում իրականացնել։ Իսկ սա բերում է նրան, որ արևմտյան ներդրողների համար էլ մենք դառնում ենք ոչ կանխատեսելի, ոչ կայուն գործընկեր, ինչը ևս վտանգավոր է մեզ համար»,- նշեց փորձագետը։

Հանդիմանը ներկա Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն էլ նշեց, որ տարվա սկզբից մինչև հիմա երկրում արված է մինչև 150 մլն դոլարի ներդրում, որից մոտավորապես 100 մլն դոլարը արվել է առաջին եռամսյակում։

«Այս վիճակը հասկանալի է, քանի որ այստեղ ազդել է խոշոր քաղաքական իրադարձությունը, այստեղ հարցն այն է, թե դա կարճաժակետ է, թե երկարաժամկետ։ Իմ կարծիքով, ավելի շատ խոսում ենք կարճաժամկետ ազդեցության մասին, քանի որ արդեն պայմանավորված մի քանի խոշոր ծրագիր ամեն դեպքում կիրականացվի, օրինակ «Ռենկո»-ի կողմից կառուցող ՋԷԿ-ը, նաև Շնողի ՀԷԿ-ը»,- ասաց տնտեսագետը։

Նա  հավելեց նաև, որ մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ