26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2018

Փաշինյանն ասաց՝ ինչ պայմանավորվածություն կա

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ։ «Նախագահը հրամանագիրը կստորագրի կտեսնենք»,- ասաց նա: Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօր կլինի՞, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:

Հայաստանում համաներում հայտարարելու որոշումն ընդունվեց

Այսօր ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթրեցմամբ միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր։  Նշենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր միաձայն, դրան կողմ էր քվեարկել 72 պատգամավոր։ Ինչ վերաբերում է ցմահ դատապարտյալներին, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալի […]

Մենք ինչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ ՊՊԾ գնդի գրավողներին համաներման ակտով ուզում ենք ազատ արձակել. Շարմազանով

«Համաներում հումանիստական ակտ է և որևէ մեկը չի կարող դրան դեմ լինել»,-այսօր Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ընդգծեց, որ ողջունում է համաներում հայտարարելու գաղափարը և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց Շարմազանովը ունի առարկություն. «Ես համաներմանը կողմ եմ, բայց ՊՊԾ գունդը գրավողներին համաներում անելուն դեմ եմ»,-հայտարարեց նա: Վերջինիս […]

Փաշինյանը գլխատում է յուրայիններին ու «Ծռերին ». Հրապարակ

Նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, եւ դրանից ել­նելով՝ քաղաքական ուժերը դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների են գնալու գործող օրենսգրքով: Տեղի ունեցածը մի փոքր անհավատալի է թվում: Այդ ինչպես է, որ 6-րդ գումարման խորհրդարանը գտնվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրպանում, ու դժվար թե պատգամավորները համարձակվեին «արկածախնդրության» դիմել՝ դեռեւս չհաղթահարած հոկտեմբերի 2-ի արկածախնդրության ծանր հետեւանքները: Այդ օրը ՀՀԿ-ն պարզապես ջախջախվեց […]

Տպավորություն է, թե մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները փակում ենք. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում՝ 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:    Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վերոնշյալ կայանի կառուցումը կապահովի […]

ՀՀԿ-ն կարող է ապագա խորհրդարանում երկրորդ ուժը լինել՝ իրական ընդդիմություն. Հայոց աշխարհ

Եթե գերարտառոց բան չպատահի, ինչի որեւէ նախանշան, քավ լիցի, չկա, հայրենի քաղաքական դաշտը կուսակցություններով հանդերձ, միանգամից կմխրճվի ընտրա­պայքարի հորձանուտ: Կտրուկ ու արագընթաց ընտրապայքարի, հարկ է ասել: Համենայն դեպս անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ է, որ Հա­յաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ պետք է լինեն (առհասա­րակ, մեկ անգամ էլ 1998-ին նախագահի արտահերթ ընտրություն է եղել, բայց դա […]

Փաշինյանը վերջնական որոշում չունի. Փաստ

Գրեթե վստահությամբ կարելի է ասել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը օրենքի ուժով կարձակվի, ինչից հետո կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը: Ինչպես դեռևս օրեր առաջ նշել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ընտրությունը կլինի դեկտեմբերի 9–10–ը: Դրա համար օրենսդրական բոլոր ժամկետները բավարար են: Բնականաբար, ամենահավանական ժամկետը դեկտեմբերի 9–ն է, քանի որ օրը կիրակի է: Սակայն, մեր հավաստի տեղեկություններով, այս […]

Նախարարը բարձրացրել է ընկերոջ աշխատավարձը. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ընկերների համար: Հիշեցնենք՝ նախարարը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը: Այնուհետեւ հաստատության տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի