26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

ՀՀ հարուստ հյուպատոսը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսի՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը ընդամենը երկու օր առաջ է հրապարակվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ հյուպատոսը նախորդ տարի ունեցել է մի քանի հանձնած փոխառություններ՝ բոլորն էլ շվեյցարական ֆրանկով: 2017 թ. սկզբին նրա փոխառությունները կազմել են 28 միլիոն 738 հազար շվեյցարական […]

ԲՀԿ-ն պատրաստվում է կոնֆերանս կազմակերպել. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել, որին հրավիրված են լինելու նաեւ արտասահմանյան հյուրեր: Այդ կոնֆերանսի ժամանակ խոսվելու է ինչպես Երեւանի, այնպես էլ Հայաստանի զարգացման հեռանկարային ծրագրերի մասին, ներկայացվելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը ուղղված մի քանի խոշոր ներդրումային նախագծեր, որոնց […]

Փոխնախարարի ոչ ադեկվատ պահվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման: Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության […]

Սուրիկ Խաչատրյանի որդին փորձաքննություն է անցել հոգեբուժարաններից մեկում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակած փորձաքննության արդյունքները հայտնի են: Ինչպես հայտնի է՝ Խաչատրյանի երկու որդիների՝ Տրդատ եւ Տիգրան Խաչատրյանների՝ բանակից ազատման հիմքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ փաստաթղթերը կեղծելու կասկածանքով: Տրդատ Խաչատրյանի առողջական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն […]

Հայտնի են փոխվող դեսպանների անունները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում բոլոր մակարդակներում կադրային «միգրացիաներ ու ռոտացիաներ» են տեղի ունենում: Ըստ այդմ՝ մոտ ժամանակներս Վատիկանում դեսպան կնշանակվի փոխնախարար Կարեն Նազարյանը: Մյուս փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նույնպես կնշանակվի դեսպան` Չեխիայում: Իր ցանկությամբ Հոլանդիայում դեսպան կնշանակվի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ գործող դեսպան Գարեգին Մելքոնյանը, ով տարեսկզբին է դեսպան նշանակվել՝ էկոնոմիկայի նախարարի […]

Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն

Դիտարկում եմ, որ կարղ եմ դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը. ակնկալում եմ, որ այդպես է լինելու: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Առաջին հերթին իբրեւ հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական եւ արտաքին քաղաքականության […]

Ո՞րն է լինելու Փաշինյանի ակնարկած ՌԴ-ի հետ «հումանիտար համագործակցությունը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսել Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում: Մեզ հաջողվեց պարզել, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո: Սակայն խոսքը […]

Իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ. Քոչարյանը՝ իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին

Իմ հանդեպ հարուցված քրեական գործը որեւէ կապ չունի 2008-ի մարտի 1-ի 10 զոհի հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։ «Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի