26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 17, 2018

Մեքենա վարելու իրավունքից զրկված քաղաքացիներն արհամարհում են ՃՈ արգելքները. Ժողովուրդ

«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, […]

Պաշտոնյաներին պատկանող անվտանգության ընկերությունները մնացել են անգործ. Հրապարակ

Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական եւ մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» եւ այլն։ Սակայն իշխանափոխությունից հետո դրանց մի մասը հայտնվել է ծանր վիճակում՝ որոշ կազմակերպություններ հրաժարվել են նրանց ծառայություններից: «Երկրապահ սեքյուրիթին», որը ԵԿՄ-ին է պատկանում, արդեն կորցրել է մի շարք խոշոր օբյեկտների պահպանության պատվերը: […]

ԱԻՆ նախկին պաշտոնյաները բյուջեից գումար են յուրացնել. Ժողովուրդ

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻ նախա­րարությունում բացահայտված չարաշահումներին՝ տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել: Նրանք մեղադրվում են բյուջեից գումարներ յուրացնելու մեջ: Վանեցյանը տեղեկացրել է, որ կալանավորված են ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը և աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Համլետ Հակոբյանն այս պաշտոնին նշանակ­վել է 2016 թվականի […]

Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի «վրա». Հրապարակ

Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»։ Մեկ շաբաթ առաջ նրանք խուզարկություն կատարեցին Աբրահամյանի հայրական գյուղում՝ Մխչյանում, նրան պատկանող գործարանի տարածքից հանելով զենք-զինամթերք, որոնք «հնարավոր է» օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ « Իսկ երեկ տեղեկացանք, […]

Փաշինյանի վարչակարգը չի կարողանում հացը ապահովել, իսկ տեսարաններ՝ ինչքան ուզես. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ իշխանափոխությունից հետո այս 100 օրվա ընթացքում պարզ է դարձել, որ մենք ունենք ոչ թե կառավարություն այլ` հեղափոխական կոմիտե, որը ջնջում է ամեն ինչ, ինչը եղել է մինչև նոր իշխանության գալը: «Նոր իշխանությունը երկիրը կառավարում է  նեոբոլշևիկյան գաղափարով։ Մենք քաղաքական նիհիլիզմի, քաղաքական մերժողականության ականատեսն ենք եղել»,-ասել է ԱԺ փոխնախագահը։ Շարմազանովը գտնում […]

Աստված խոստացել է

Որդյակներ, վերջին ժամանակն է: Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է, բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է: Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային: Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք: Գիտեք նաև այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի