27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աստված խոստացել է

Որդյակներ, վերջին ժամանակն է: Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է, բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է: Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային: Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք: Գիտեք նաև այն, որ ամենայն ստախոսություն ճշմարտությունից չէ: Իսկ ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է թե Հիսուսը Քրիստոսն է: Նա է Նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն: Եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ որ ի սկզբանե լսեցիք, դուք և կբնակվեք Որդու և Հոր մեջ: Եվ այս է այն խոստումը, որը նա խոստացավ մեզ, այն է՝ հավիտենական կյանքը: Քանի որ դուք գիտեք, թե նա արդար է, ապա իմացեք, որ ամեն ոք, որ արդարություն է անում, նրանից է ծնված (Ա Հովհ. 2:18-29):

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ