26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2, 2018

Սուտ եւ կեղծիք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Կորյուն աբեղայի այն բացահայտմանը, թե   իբր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` […]

Օրվա կադրը՝ Բաքվի զորահանդեսից

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումների «փառահեղ» մարտիկներն որոշել են «ՍԿԻՖ» հակատանկային հրթիռային համալիրների հրթիռները թարս ( задом наперёд) տեղադրել արձակման կայանների վրա … Պատկերացնում եմ «Պոլոնեզ» և «LORA» համակարգերի հրթիռների վիճակը, գրում է օգտատեր Ալեն Ղուլյանը:   

Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական դիրք է այրվել /տեսանյութ/

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես է հայկական կողմի կրակից այրվում ադրբեջանական դիրքը: Հիշեցնենք, հունիսի 1-ին ադրբեջանական ԶՈՒ-ն ցանկացել էր դիրքեր կառուցել, հայկական կողմը այն կախել էր: Հայկական կրակից ամբողջությամբ այրվել էր հակառակորդի դիրքը: Փոխհրաձգության ընթացքում թեթև  վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Էջմիածնեցիների «անթասիբ» վերաբերմունքը

Զարմացած եմ էջմիածնեցիների կողմից ցույցի նկատմամբ «անթասիբ» վերաբերմունքի վրա: Ունենալ ծնունդով սեփական քաղաքի Վեհափառ և այդպես վարվել: Վերջին Հայրապետը, որ ծնունդով Վաղարշապատից է եղել, Հայրապետական գահին է բարձրացել 17-րդ դարում: Մեկ այլ քաղաք և քաղաքացիներ ամեն ջանք ու եռանդ կդնեին, որպեսզի պահպանվեր իրենց քաղաքի փառքն ու պատիվը, օր ու գիշեր կաղոթեին իրենց Հայրապետի համար: Սակայն […]

Սահակաշվիլին խորհուրդ է տվել Փաշինյանին արագ գործել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook-ում հրապարակել է ռուսական Sputnik հեռուստաալիքի «Պաշտոնյաների մասսայական ձերբակալություններ Հայաստանում. Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու սցենարը» հոդվածը և մեկնաբանել հեռուստաալիքի հնչեցրած խոսքը, որ Սահակաշվիլին Վրաստանում չստեղծեց կայուն տնտեսական մոդել: «Իմ «անկայուն տնտեսական մոդելը» արժանապատվորեն հաղթահարեց ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը, այլև խաղաղ քաղաքների ռմբակոծությամբ ուղեկցվող դաժան պատերազմը: Սակայն ես Վրաստանի ժամանակակից […]

Արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետը

Առաջիկա ընտրություններին վարչապետ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի մասնակցության ձեւաչափը քննարկվում է «Ելք» դաշինքի շրջանակներում, այս մասին ասել է վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետին. «Կոնկրետ ժամկետը կախված է քաղաքական իրավիճակից և որոշակի տեխնիկական հարցերից»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, թե դեռ այն ժամանակ են ասել, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան մեկ տարվա ընթացքում:  

Նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 100-րդ հոբելյանի և դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:  Վարչապետը շնորհավորել է դատախազության գործող և պաշտոնաթող բոլոր  աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ և նշել. «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ իր գոյության ողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում: Կարելի է պատկերացնել, […]

Երեկվա լարվածությունից հետո իրավիճակը այս պահին հանգիստ է. ՊՆ

Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Երեկվա լարվածությունից հետո Նախիջևանի հատվածում իրավիճակը այս պահին համեմատաբար հանգիստ է։ Հունիսի 30-ի գիշերը և հուլիսի 1-ի միջադեպերից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում համեմատաբար իրավիճակը հանգիստ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի