24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահակաշվիլին խորհուրդ է տվել Փաշինյանին արագ գործել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook-ում հրապարակել է ռուսական Sputnik հեռուստաալիքի «Պաշտոնյաների մասսայական ձերբակալություններ Հայաստանում. Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու սցենարը» հոդվածը և մեկնաբանել հեռուստաալիքի հնչեցրած խոսքը, որ Սահակաշվիլին Վրաստանում չստեղծեց կայուն տնտեսական մոդել:

«Իմ «անկայուն տնտեսական մոդելը» արժանապատվորեն հաղթահարեց ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը, այլև խաղաղ քաղաքների ռմբակոծությամբ ուղեկցվող դաժան պատերազմը: Սակայն ես Վրաստանի ժամանակակից պետությունը կառուցելիս լուրջ սխալ թույլ տվեցի. ես հաշվի չառա, որ այն ամենը, ինչ կառուցել է մեկ մարդը, այլ մարդիկ կարող են քանդել: Հենց դա էլ հիմա տեղի է ունենում Վրաստանում, որտեղ պոպուլիստական լոզունգներով և ռուսական փողերի օգնությամբ իշխանության են եկել կլեպտոկրատները»,- գրել է նախկին նախագահը:

Վրաստանում կատարվող փոփոխությունները, Սահակաշվիլիի խոսքով,  ոսկոր էր նրանց կոկորդում,  այդ պատճառով էլ նրանք լծվեցին այն քանդելուն: Անդրադառնալով կատարված փոփոխություններիչնյ վերջինս գրել էր, որ  այժմ ինքը երկրը կկառուցեի ավելի ամուր հիմքերի վրա. «Այժմ ես անպատճառ իրավունք կտայի ժողովրդին քվեարկությամբ ընդունելու գործադիր և օրենսդիր իշխանության իրավասության տակ գտնվող ցանկացած որոշում»,- նշել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի նորընտիր վարչապետին և խորհուրդ տվել արագ գործել, հակառակ դեպքում թշնամիները անպայման ուժեղ հակահարվածներ կհասցնեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ