25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2018

Զգուշացեք. խարդախության նոր ծուղակ /տեսանյութ/

Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացվել արտերկրներ մեկնելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած և խարդախության զոհ դարձած անձանց կողմից: Ստացված տեղեկատվության համաձայն` վերոհիշյալ անձինք դիմել են արտերկրներում, մասնավորապես՝ Կանադայում, սովորելու կամ աշխատելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար, ինչի կապակցությամբ նրանցից գումարներ են պահանջել մի շարք վարչական բնույթի […]

Մանրէներ պանրի փոշու մեջ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն: Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով: Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական […]

ՄԽ համանախագահներն Արցախ չեն այցելի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Արցախ այցելություն նախատեսված չէ: Henaran.am –ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի   մամլո խոսնակ Դավիթ Բաբայան: «Համանախագահների այցը տարածաշրջանային չէ , նրանք այցելել են ոչ թե տարածաշրջան, այլ Հայաստանի  մայրաքաղաք Երեւան, որպեսզի ծանոթանան Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նրանք չեն այցելի ոչ Ստեփանակերտ, ոչ Բաքու: Սա ընդունված պրակտիկա է, երբ իշխանությունները փոխվում են, […]

Հունիսի 15-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  15–ին՝  ժամը 13:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի Կենսաբանական գիտությունների թեկնածու, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը:    ԹԵՄԱ՝    վերջին օրերին Արագածոտնի մարզի ծիրանի ծառերի վրա սարյակների մեծ հոսք է գրանցվել. երեւույթի էկոլոգիական խնդրի  վտանգներն ու հետևանքները:

ՊՊԾ գնդի գործով ևս մեկը ազատ արձակվեց

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արթուր Սողոմոնյանն ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստին պաշտպան Մուշեղ […]

Ադրբեջանը երկրի խորքից բերված ստորաբաժանումներ է տեղակայում սահմանին. Դավիթ Բաբայան

Պաշտոնական Ստեփանակերտը մտահոգ է սահմանին տիրող իրավիճակով,  մասնավորապես, հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի չդադարող կուտակումների փաստով: «Սույն թվականի ապրիլից Ադրբեջանը մի շարք ստորաբաժանումներ է տեղաբաշխել սահմանամերձ շրջաններում: Նրանց մշտական տեղակայման վայրը այդտեղ չի գտնվում, երկրի խորքերից են բերել: Վերջին մի քանի օրերին ինչ-որ տեղաշարժեր են», – Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ ասաց Արցախի […]

Գյուղնախարարը չունի այդ գիտելիքները

 «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը,  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գյուղացիների խնդիրներին ասաց, որ գյուղացի-մթերող հարաբերությունները Հայաստանում այդպես էլ չեն լուծվել: «Պետք է գնալ բարեփոխումների, որը չի արվում: Կարելի է ասել՝ մեկ տարի էլ հետ գցեցինք գյուղատնտեսությունը, այսօրվա նախարարությունը չի կարող իրականացնել բարեփոխումներ»,-ասաց նա: Հրաչ Բերբերյանը նշեց, որ կառավարությունը ճիշտ քայլ կատարեց, երբ մարեց […]

Եթե ՀՀԿ է, ուրեմն հեռացված է

«Ինձ դուր չի գալիս, երբ վերջին շրջանում,  հաշվի չառնելով, որ մարդը իր գործի գիտակն է, պրոֆեսիոնալ է, աշխատանքից հեռացնում են միայն այն պատճառով, որ նա ՀՀԿ անդամ  է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ նոր կառավարիչների որդեգրած մոտիվացիան ճիշտ չէ:  Համակարգում տեղի ունեցող փոփոխությունները և կադրերի երիտասարդացումը, Լեռնիկ Ալեքսանյանը համարեց դրական, միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի