25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2018

Դիմում են ԱԺ պատգամավորներին

Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը: Քաղաքական բանտարկյալ տերմինին այնքան շատ է անդրադարձ եղել, այն այնքան է չարաշահվել, այնքան են մեկնաբանվել այդ հասկացության չափանիշներն ու միջազգային մոտեցումը, որ այսօր կարևոր ենք համարում հիշեցնել և շեշտել, որ խոսքը, այս ամենից զատ, հերոսի մասին է: Տարբեր […]

Սա ատելության քարոզ է. Արշակ սրբազան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը գտնում է, որ եկեղեցու նկատմամբ ցանկացած հետաքրքրություն մշտապես հաճելի է, բայց իրենց համար տարօրինակ է, որ այդ հետաքրքրությունը ձեռք է բերում այնպիսի տեսք, ինչը թե հավատացյալների թե եկեղեցականների կողմից անընդունելի է: «Հասկանում եմ քննադատությունները, խնդիրների մատնանշումը, բայց անհասկանալի է ատելության այն քարոզը, որով ուղեկցվում են այդ մտահոգությունները»: Եպիսկոպոսի խոսքով՝ […]

Երբեմն Սփյուռքից փորձում են ուղղորդել Հայաստանի գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է. Տարոն Աճեմօղլու

Երբեմն Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն: -Սկսենք հիմնական հարցից՝ Հայաստանի «թավշյա հեղափոխության» կարեւորությունը ձեր տեսակետից ինչո՞ւմն էր: Կարծում եմ, այն շրջադարձային կետ էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չափազանց երկար է տառապել կոռումպացված, անարդյունավետ կառավարության պատճառով, որն […]

ՀՀԿ վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին /տեսանյութ/

Հայաստանի հանրապետական կուսակցության վերնախավը ՀՀԿ նախագահ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հարգել է կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Հանրապետականներն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը Մարգարյան ընտանիքի անդամների հետ Պանթեոնում ծաղիկներ են խոնարհել Անդանիկ Մարգարյանի շիրիմին։ Պանթեոն են այցելել նաեւ քաղաքացիներ, Անդրանիկ Մարգարյանի գաղափարների համակիրներ։ ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 67 տարեկան: 

Թալանը օրենքով հետ ա պետք բերել ու թալանչին պիտի պատժվի

Վարջապետի տիկնոջ, հարգելի Աննա Հակոբյանի առաջարկին, որ անտուն մարդկանց տրամադրեն իրենց տունն ու վարելահողը էն քաղաքացիները, ովքեր ազատ բնակարան ունեն ու չեն օգտագործում, առաջին հայացքից դրական եմ արձագանքում։ Բայց որ խորանում ենք, էս առաջարկը ասենք ես կարող էի անել` մարդ, ով լծակներ չունի, պաշտոն չունի, ուղղակի ցանկանում է խնդրին լուծում տալ։ Ու էսպես շատերին ենք […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Գյուրջինյանը նշանակվել կրթության եւ գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գյուրջինյանին նշանակել կրթության եւ գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:  

Դերժավայի Արկադը հավատարիմ է

«Ինչի՞ պիտի դուրս գամ»,- այսպես է արձագանքել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը, լրագրողների՝ խմբակցությունը լքելու մասին հարցին: Պատգամավորն ընդգծել է, թե ինքը բիզնեսով չի զբաղվում, նաեւ չի պատրաստվում լքել Հանրապետական խմբակցությունը: Հիշեցնենք, այս պահին ՀՀԿ-ն 52 պատգամավոր ունի խորհրդարանում: 

«Եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա ա բերում, ուրեմն աղջիկ տղեն էլ են խառնել իրար»

«Արթուր Ասատրյանը ո՞վ ա։ Ես մի անգամ եմ կյանքիս մեջ իրան տեսել»,- լրագրողների հետ զրույցում նշել է գեներալ Մանվել Գրիգորյանը՝  անդրադառնալով դիտարկմանը, թե Էջմիածնում հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի հրահրմամբ բողոքի ակցիաներ  են տեղի ունենում ընդդեմ  Գրիգորյանի: «Եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա ա բերում, ուրեմն աղջիկ տղեն էլ են խառնել  իրար։ […]

Մեկ Աստված կա միայն, և մեկ միջնորդ Աստծու և մարդկանց միջև

իսուսը ժողովրդին իր բոլոր ասելիքները վերջացնելուց հետո գնաց Կափառնայում։ Այնտեղ հռոմեացի մի հարյուրապետ կար, որի ծառան, որ շատ սիրելի էր նրան, մահամերձ հիվանդ էր։ Հարյուրապետը երբ լսեց Հիսուսի մասին, մի քանի հրեա երեցների ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով, որ գա և փրկի իր ծառային։ Երեցները եկան Հիսուսի մոտ և թախանձագին խնդրելով՝ ասացին. -Արժանավոր մեկին է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի