04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Սա ատելության քարոզ է. Արշակ սրբազան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը գտնում է, որ եկեղեցու նկատմամբ ցանկացած հետաքրքրություն մշտապես հաճելի է, բայց իրենց համար տարօրինակ է, որ այդ հետաքրքրությունը ձեռք է բերում այնպիսի տեսք, ինչը թե հավատացյալների թե եկեղեցականների կողմից անընդունելի է: «Հասկանում եմ քննադատությունները, խնդիրների մատնանշումը, բայց անհասկանալի է ատելության այն քարոզը, որով ուղեկցվում են այդ մտահոգությունները»:

Եպիսկոպոսի խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի հանգամանքի տարանջատումը հայ եկեղեցուց ոչ միայն անթույլատրելի է, այլև՝ անհեթեթ. «Միանշանակ հայտարարել եմ, որ տեսել եմ խնդիրներ եկեղեցու մեջ, որոնք բազմաթիվ են»,-սրբազանը օրինակ բերեց հասարակության մեջ եկեղեցու դերի գնահատման հարցը, որ բավարար չափով չեն իրազեկել, լուսաբանել եկեղեցու գործունեությունը, եկեղեցականների կենսապահովման խնդիրը:

Շատերը մտածում են, թե եկեղեցականները բարեկեցիկ կյանք ունեն, բայց մարզերում կան հոգևորականներ, որ օրվա հաց հայթայթելու խնդիր ունեն: Ըստ նրա՝ սայթաքումներ, վրիպումներ բոլորը, այդ թվում՝ ինքը, Կաթողիկոսը ևս ունենում են. «Մենք գիտենք, որ բարեփոխումներ պետք է անենք, բայց ոչ բռնաճնշումների, ատելության ճնշման տակ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ