27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2018

Խուզարկության ժամանակ «Արմավիր» ՔԿՀ-ում կանեփանման բույսեր են հայտնաբերվել

Հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել եւ ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Գլխավոր անհանգստությունը. Ժամանակ

Մայիսի 28-ի առիթով Հայաստանում գտնված Բակո Սահակյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումը կայացել է Մոնումենտում գտնվող՝ հատուկ հյուրերի համար նախատեսված «ռեզիդենցիայում», ուր հանգրվանում է Սահակյանը տիկնոջ հետ։ Ի դեպ, այս «կացարանը» 1 ամսից կտրամադրվի Սերժ Սարգսյանին։ Տիկին Ռիտան էլ է հանդիպմանը ներկա եղել։ «Գուցե տիկին Ռիտան առաջվա նման շատ աշխույժ չէր, բայց շատ անտրամադիր […]

Տնօրենին կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ. ԿԳ նախարար

Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին և հարուցված քրեական գործին։ «Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրամի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական […]

Ծառուկյանի ուշագրավ բացահայտումը. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ԱԱԾ-ն կարող է ստուգել նաև իրեն, և ԱԱԾ-ն ունի բոլոր «պապկաները», ու գիտի, թե ով ինչով է զբաղվել, ով ինչքան է յուրացրել կամ չի յուրացրել: Թող ստուգեն, հայտարարել է Ծառուկյանը՝ միաժամանակ ասելով, որ եթե ինքը դրսից փողեր չբերի, իր ընկերությունները կսնանկանան: Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ համարվել է Հայաստանի […]

Ծեծկռտուք Ստեփանակերտում՝ քաղաքացիների և ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ

Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Այս միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: […]

Եղանակը Հայաստանում՝ հունիսի 2-5-ը

Հանրապետության տարածքում` Հունիսի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 […]

Կառավարությունը արտահերթ ընտրությունների ժամկետ է ներկայացրել. 168 Ժամ

Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողո­վի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավա­րության նախաձեռնությամբ հունիսի 7-ի, ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի ար­տահերթ նիստ՝ քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Նշենք, որ երեկ ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության ծրագրին: Կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև Աժ արտահերթ ընտրություննե­րին: Կառավարության ծրագրում առաջարկվում […]

Հրապարակվել է ՀՀ Կառավարության ծրագիրը

ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը, որը պետք է ներկայացվի հունիսի 7-ին ԱԺ հատուկ նիստում: Նշենք, որ փաստաթղթում խոսվում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Նշվում է, որ այն պետք է անցկացվի մեկ տարվա ընթացքում: Փաստաթղթում որեւէ թվային ցուցանիշ չկա: Ծրագիրն ամբողջությամբ ներկայացված է ստորև.  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 […]

Ստուգումների եւ հետազոտությունների ընթացքում ի հայտ են բերվել մի շարք խախտումներ. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը 2018 թ.-ի ընթացքում ռիսկի վրա հիմնված ստուգումներ եւ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել հանրային սննդի, առեւտրի օբյեկտների, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ: Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ դրանց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված