26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2018

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:  Վեհափառ Հայրապետն, անդրադառնալով երկրում տեղի ունեցած ներքաղաքական […]

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածուին ԱԺ կներկայացնի խորհրդակցություններից հետո

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Գրության մեջ նշվում է.  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովը ս. թ. մայիսի 3-ին չընտրեց իմ կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին, ես «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի […]

Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարման ծառայությունը Երևան քաղաքում և հանրապետության մարզերում ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված շուրջ 150 երեխաների հանձնել է նվերներ, իսկ Երևանում նաև կազմակերպել ուրախ մանկական միջոցառում: Երևանում՝ Հարկադիր կատարման ծառայության Հեքիաթային տնակում, հունիսմեկյան ուրախ միջոցառմանը ներկա է գտնվել 4-8 տարեկան 45 […]

Արսեն Քարամյանը դիմում է գրել

Հարգելի գործընկերներ, բարեկամներ, Առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին: Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց […]

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության լայն շրջանակ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Նախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին Հայաստանին մշտապես ցուցաբերած աջակցության համար:             Դեսպան Միլսը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման առիթով և ընդգծել, որ  Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել իրավունքի գերակայության, […]

Մասիսցիները սպասում են իրենց քաղաքապետին

Երևանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ այս պահին հավաքվել են մի խումբ մասիսցիներ: Նրանք այստեղ են՝ պահանջելու իրենց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել, ով ձերբակալվել է երեկ: Նրանց տեղեկություններ են հասել, որ քաղաքապետին քիչ հետո տեղափոխելու են այստեղ:

Եթե սա բարեգործական ծրագիր է, թող լինի բարեգործական. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի առաջարկով օրակարգից հանվել է «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությանը Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում «Մշակութային, ազգագրական, ագրո և էկո հյուրընկալության պայմանների ստեղծում Մեղրի քաղաքի «Փոքր» թաղում» ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու հարցը:  «Այստեղ տրամաբանական կոնֆլիկտ կա: Եթե սա բարեգործական ծրագիր է, թող լինի բարեգործական, եթե ներդրումային ծրագիր է՝ ինչո՞ւ ենք մենք […]

Կարեն Ավագյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ

2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում  ստացվել  է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն,  որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, […]

ԿԸՀ-ը վախեր չունի

«Անկախ նրանից, թե ինչպիսի ընտրակարգ է ամրագրված օրենսգրքով, հանձնաժողովների գործառույթն է այդ ընտրակարգը կյանքի կոչելը»,-լրագրողների հետ զրույցում  ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հարցին, թե ինչպես է ստացվել, որ մեկ տարի առաջ անցկացված լեգիտիմ ընտրություններից հետո երկրում հեղափոխություն տեղի ունեցավ, Մուկուչյանը պատասխանեց. «Այս հարցի վերաբերյալ կարծիք հնչեցնելն իր մեջ պարունակելու է որոշակի քաղաքական գնահատական: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի