26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2018

Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ

Ավելի քան 100 հեծանվորդներ մայիսի 28-ի վաղ առավոտյան մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական երթով Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծն իրականացնում է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ […]

Ինձ մոտ ընդհանրապես վախի չիպը հանած է. Մովսես Հակոբյան

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց հայ ժողովրդին մայիսյան տոների ու առաջին հանրապետության փառապանծ օրվա կապակցությամբ: «Մենք պարտադրված ենք այսուհետև միայն հաղթանակներ տոնել»,-ասաց նա: Հարցին, թե ինչպես է գնահատում նոր պաշտոնը, նա ասաց. «Ցանկացած պաշտոն, որտեղ քեզ հնարավորություն են ընձեռնում հայրենիքին ծառայել, մեծ պատիվ է»: ԶՈւ շտաբի նորանշանակ […]

Առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ. ԱԱԾ

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ բոլոր ապօրինի հարստացածներն ու առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության: «Եկեք, մի քիչ սպասենք, ամեն ինչ կլինի հրապարակային: Դուք տեսնում եք, որ մենք փոխել ենք մեր աշխատելաոճը և հրապարակային ենք աշխատում, առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ: Դուք ականատես եղանք առաջին բացահայտմանը, կտեսնեք մյուսներն առաջիկա օրերին»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում […]

«Իմ մտերիմները չեն լինելու արտոնյալներ, այնպես որ խնդրում եմ առիթներ ման չգալ»

«Ես խնդրում եմ իմ ընկերներին, բարեկամներին, ծանոթներին, չեն լինելու նախկին արատավոր երևույթները, իմ մտերիմները չեն լինելու արտոնյալներ, այնպես որ խնդրում եմ՝ որևիցե առիթներ ման չգալ տեղավորվելու այս կամ այն տեղում»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վերահսկողության ծառայության նորանշանակ ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Նա նշեց՝ կառավարությունն ու հարակից բոլոր կառույցները լինելու են առողջ, առանց որևէ մեկի «դաբրոյի»: […]

Կա զգուշավորություն, բայց ոչ մտավախություն. Արծվիկ Մինասյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասում է, որ այն խորհուրդը, որը տվել է մեր անկախությունը՝ 1918 թվականն, այն է, որ ցանկացած ընթացքում պետք է պահենք մեր պետականությունը, մեր անվտանգությունն ու բարօրությունը: «Եվ համոզված եմ, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պահելու է սրանք»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը: Հարցին, թե ինչ կասի […]

Ոստիկանապետի թիվ մեկ խնդիրը

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասում է, որ այսօր՝ առաջին հանրապետության տոնին, բարձրացրած բաժակաճառը պետք է լինի միայն հաղթանակի համար: «Այսուհետ թող հայ ազգում միայն հաղթանակներ լինեն»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ ոստիկանապետի՝ իր թիվ մեկ խնդիրն է, որ մեր երկրում լինի օրենքը: «Բոլորը պիտի հավասար լինեն օրենքի առաջ»: Հիշեցնենք, որ ժամը 11-ին Սարդարապատի հուշահամալիրում […]

«Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ». Փաշինյանի կոչը/տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչով դիմել է արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին: «Արտերում բնակվող մեր հայրենակիցներին կոչ եմ անում կրկնակի ակտիվությամբ տարածել այս տեսանյութը»,-հորդորել  է Նիկոլ Փաշինյանը։  Դիտեք նաև տեսանյութը:

Իշխանավորներին պետք է հաշվետու պահել. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ սպասելիքներ ունի համաժողովրդական շարժումից: «Հույս ունեն, որ չենք վերադառնա միակուսակցական համակարգին»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Նա հավելեց՝ զորակցում է շարժմանը, իսկ ԱԱԾ բացահայտումներն էլ, իշխանավորներին հաշվետու պահելու հրամանն էլ պիտի գործադրվեն վերևից վար, և որպեսզի իշխանությանը զգաստ պահի: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին «Ժառանգության» մասնակցության, ապա կուսակցության […]

Սխալները պետք է ասել. Վարդան Մալխասյան

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը համոզված է, որ երիտասարդների շնորհքն էր, որ այս հեղափոխությունը տեղի ունեցավ: «Մենք ուզում ենք ամեն ինչով օգնել նոր ուժերին, սակայն եթե սխալներ ենք տեսնում, պիտի ասենք, քանի որ սխալ ասողը շատ ավելի օգտակար է, քան թաքցնողը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  «Հակառակ դեպքում ՀՀԿ-ականացումից պիտի վերածվենք «Քաղաքացիական պայմանագրի»»:  Ըստ Մալխասյանի՝ նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի