22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սխալները պետք է ասել. Վարդան Մալխասյան

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը համոզված է, որ երիտասարդների շնորհքն էր, որ այս հեղափոխությունը տեղի ունեցավ: «Մենք ուզում ենք ամեն ինչով օգնել նոր ուժերին, սակայն եթե սխալներ ենք տեսնում, պիտի ասենք, քանի որ սխալ ասողը շատ ավելի օգտակար է, քան թաքցնողը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

«Հակառակ դեպքում ՀՀԿ-ականացումից պիտի վերածվենք «Քաղաքացիական պայմանագրի»»: 

Ըստ Մալխասյանի՝ նոր իշխանությունները պետք է նախկինների սխալներից դասեր քաղեն, չի կարելի նույնը կրկնել: «Այսօր մինչև նոր ընտրություններ չլինեն, Նիկոլ Փաշինյանը լիարժեք հենարան չի ունենա, և ինքը շատ զգույշ է շարժվում»,-նկատեց նա՝ հավելելով, որ այս պահին գերխնդիրն արտահերթ ընտրությունների անցկացնումն է, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը:

ՀԱԿ անդամը կարևորեց այս ընթացքում մի շարք գործերի բացահայտումը, օրինակ՝ նրա խոսքով՝ «մարտի 1»-ի գործը բացահայտելն առաջնահերթություն է: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ