22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է աշխարհահռչակ գեյը ընտրել Հայաստանը

Աշխարհահռչակ երաժիշտ և նույնչափ աշխարհահռչակ գեյ Էլթոն Ջոնը մեր մայրաքաղաքում հանդես է եկել «յուրահատուկ» հայտարարությամբ. 

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին

«…..Հայաստանը մոտ 25  տարեկան է, և մենք հույս ունենք , որ այստեղ որոշ աշխատանք կկատարենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ոլորտում , ինչպես նաև ԼԳԲԴ համայնքի համար: Եկել ենք այստեղ հանդիպելու այդ մարդկանց` նրանց հետ կապ հաստատելու, ծանոթանալու համար , որպեսզի կարողանանք օգնել նրանց: Միշտ էլ հաճելի է օգնել , որ փոփոխություններ լինեն, փոխել մարդկանց մտածելակերպը: Դա արագ տեղի չի ունենում, բայց անհնար բան չէ : Ոտքդ ջուրն են դնում ու դա տեղի է ունենում… նոր նախագահ, նոր վարչապետ …. մենք կփորձենք օգնել , գիտեմ , որ երկար ժամանակ է պետք , որվհետև փոփոխությունները կարող են դանդաղել, բայց մենք կարծում ենք , որ կարող ենք արագացնել այդ փոփոխությունները: Այդ պատճառով էլ ես բացեցի իմ հիմնադրամը: Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ: կարծում եմ , որ նոր նախագահն ու նոր վաչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում և արդեն իսկ անում են դա: Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին….»:

Փաստացի աշխարհահռչակ գեյը հայտարարում է , որ Հայաստան է ժամանել մեր երկրում ևս սեռական փոքրամասնությունների, ավելին` միասեռ ամուսնությունների գաղափարը տարածելու և զարգացնելու համար, և հույս ունի, որ Հայաստանի նոր վարչապետն ու նախագահը այս հարցում իրեն կաջակցեն: 

Ճիշտն ասած ես էլ ուզում եմ հույս ունենալ, որ իմ երկրի նախագահն ու վարչապետը չեն աջակցի Էլթոն Ջոնին իր հակաաստվածային գաղափարները` իմ երկրում տարածելու գործում:

Խորապես վստահ եմ, որ ազգությանդ ու սեռիդ դավաճանելով` դավաճանում ես Արարչին: 

Գոնե այս պահին չեմ ցանկանում աշխարհահռչակ գեյի հայտարարություններում քաղաքական կոնտեքս որոնել…

Այս մասին գրում է Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան հանրագրում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ