24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2018

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է

Հայաստանի  Առաջին Հանրապետության կազմավորման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված   ՙՀաղթանակների դար՚   հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին  Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝  մայիսի 28-ին  ժամը 8.30-ին։  Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում ավտոկայանատեղերի սահմանափակ լինելու  հանգամանքով պայմանավորված՝ հորդորում ենք միջոցառման վայր մեկնել գլխավորապես հասարակական տրանսպորտով, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։ […]

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: «Վստահ եմ, որ […]

Պապիկյանի հայտարարությունը սառը ցնցուղ է եղել մարզպետների համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականի շեմին հայտնված մարզպետները մինչեւ վերջին պահը հույս ունեին, որ կշարունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», եւ մարզում լավ ցուցանիշ են արձանագրել: Ավելին՝ մի շարք մարզպետներ շտապել են Երեւան՝ հանդիպելու վարչապետին: Բայց քանի որ քչերն ունեն Փաշինյանի հետ ուղիղ կոնտակտ, ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրել, ով իրենց […]

Ո՞վ էր ազդել Աղվան Վարդանյանի «ներքին ձայնի» վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը մարտի 1-ի իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարեց, որ միանձնյա որոշել է խախտել ՀՅԴ խմբակցության որոշումը եւ «դեմ» է քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Նա իր այդ քայլը բացատրեց նրանով, որ վատ կանխազգացում ունի, այդ պատճառով է նման որոշում կայացրել: Բայց հետաքրքիրն այն էր, որ նախկին ՀՅԴ-ականը […]

«Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել

Երեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքով, շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել: Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան […]

Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 24-ին հայտարարել է, որ ինքը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանը «Հեքիաթին հյուր» միջոցառման կազմակերպման նպատակով 750 հազար դրամ է տրամադրել՝ Աբովյանի թիվ 63-Ա որոշման համաձայն: Միայն թե մարզպետի որոշման […]

Երևանի Ա. Հովհաննիսյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին՝ ժամը 03:48-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող ձայնային ազդանշանների […]

Ճոյտը Էջմիածնում էլ է հեղափոխություն ուզում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը չի ցանկանում մարզպետ կամ քաղաքապետ դառնա. «Քաղաքականության մեջ ես ինձ պատկերացնում եմ միայն պատգամավորի կարգավիճակով։   Շատ լավ եղավ, որ հեղափոխություն իրականացավ, նոր քաղաքական թիմ եկավ, բայց Էջմիածինը դեռ մնացել է նույն կարգավիճակում։ Լավ կլինի, որ այդ հեղափոխությունը հասնի նաև մեր քաղաք, քանի որ տարիներ […]

Ավելի քան 145 դպրոց այս տարի շրջանավարտ չի ունեցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրապետությունում հնչեց «Վերջին զանգը»: Սակայն ուրախ տրամադրությունների հետ միասին առկա են նաև մտահոգիչ երևույթներ: Մասնավորաբար, այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջան ավարտ չի ունեցել: Այս մասին «Փաստ»-ին տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Ավելին, ևս 250 դպրոց ունեցել է ընդամենը 1-5 շրջանավարտ: Այս դպրոցների գերակշիռ մեծամասնությունը գյուղական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված