26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2018

«Հունվարի 14…արյունով գրվեց թիվը»

Հունվարի 14…արյունով գրվեց թիվը Մենք հերոս էինք բանակ ճանապարհել,պատրաստվում էինք քեզ դիմավորել,բայց ոչ այդպես. 2017 թվաանի հունվարի 14 -ին Հայկ Գագիկի Խաչատրյանին՝ երգ ու պարով, մոմավառություն.ուրախ տրամադրությամբ ու հանդիսությամբ բանակ ճանապարհեցին՝ ՍԱԿԱՅՆ՚՚՚  «Իմ բալա, Հայկ բալա, ախր մենք հերոս էինք բանակ ճանապարհել, ախր մի քանի ամսից պատրաստվում էինք քեզ դիմավորել, բայց ոչ էս ձեւով: Ես […]

Առաջիկայում Հրանտ Մուրադյանը հանդես կգա հոբելյանական համերգով

Մայիսի 20-ին   «Առնո Բաբաջանյան» համերգասրահում  տեղի ունեցավ համերգ՝  «Հրանտ Մուրադյան և սաներ» խորագրի ներքո։ Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Henaran.am-ի հետ զրույցում երիտասարդ աշուղ, ժողովրդական երգիչ և մանկավարժ Հրանտ Մուրադյանն ընդգծեց՝   համերգի  ընթացքում հնչել են  բացառապես հայ աշուղների և կոմպզիտորների ստեղծագործությունները։ «Ինչպես արդեն ցույց է տալիս խորագիրը, համերգի ընթացքում հանդես եկանք ես և իմ սաները։ Համերգը […]

«Սարի թաղի» կալանավորվածների գործով պաշտպանը՝ ՀՀ Գլխավոր դատախազին

Մայիսի 21-ին Էդուարդ Կառլոսի Զեյթունյանի, Հարություն Մարտինի Թորոսյանի, Սարգիս Պետրոսի Արաբաջյանի, Կարեն Բարեղամի Վանոյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Սարգիս Մառլենի Գրիգորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը կոնկրետացնելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև որպես խափանման միջոց կալանքը վերացնելու խնդրանքով: Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Հարգելի պարոն Դավթյան, Երևան քաղաքի ընդհանուր […]

Բանակն ու Անվտանգության համակարգը նման չարաճճիությունների և էքսպերիմենտների տեղ չեն

Երեկ Բանակի, իսկ ավելի կոնկրետ՝ «Ազգ-Բանակ» թեմայի շուրջ դիսկուրսը թերևս առաջինն էր հեղաշրջումից հետո, երբ չկար բացարձակ գերիշխող դիրքորոշում՝ ընդդեմ նախկին իշխանությունների կողմից գործարկված մի ծրագրի։ Ավելին, սա թերևս առաջին դեպքն էր, երբ Փաշինյանի երիտկադրերից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, ում անզգույշ հայտարարությունից էլ սկսվեց այդ ալիքը, չէր կարող պարծենալ լսրարանի անվերապահ, կամ էլ՝ գոնե գերակշիռ մեծամասնության […]

Մտածիր ուրիշների մասին, նրանց, ովքեր տեղ չեն գտնում քնելու համար

« Մինչ պատրաստում ես քո նախաճաշը, մտածի՛ր ուրիշների մասին, մի՛ մոռացիր աղավնիների կերակուրը։ Մինչ մարտնչում ես քո պատերազմները, մտածի՛ր ուրիշների մասին, մի՛ մոռացիր նրանց, ովքեր կամենում են խաղաղությունը։ Մինչ վճարում ես գործածածդ ջրի համար, մտածի՛ր ուրիշների մասին, մի՛ մոռացիր նրանց, ովքեր կթում են ամպերը։ Մինչ վերադառնում ես տուն, քո տունը, մտածի՛ր ուրիշների մասին, մի՛ մոռացիր […]

Ի՞նչ վիճակում է 29 օր հացադուլի մեջ գտնվող Չուգասզյանը.մանրամասներ

«Գարեգին Չուգասզյանը արդեն 29 օր է հացադուլի մեջ է և չի պատրաստվում դադարեցնել այն, մինչև իր պահանջները չկատարվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը: Նշենք, որ այսօր՝ մայիսի 22-ին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին այցելած լրագրողները արձանագրել էին, որ նա վրանում չէ: «Չուգասզյանը բնականաբար կարճ ժամանակով լքում է վրանը: Նրան տանում […]

Պաշտպանության նախարարը մեկնել է

Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի անցկացման շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես:  

Որևէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը. Արայիկ Հարությունյան

Որևէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը. Արայիկ Հարությունյան ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային հիմնահարցերին, ներկայացրել իր սկզբունքները՝ հանրակրթության ոլորտի ապաքաղաքականացման, կոռուպցիոն ռիսկերի և բովանդակային խնդիրների […]

Բարեկամս, պարզապես տեղեկացնեմ, որ ՀՀ քաղաքացիները առնվազն 26 ու կես տարի ապրում են անկախ Հայաստանում. Շարմազանովը՝ Կոնջորյանին

«Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին առաջին ելույթի ժամանակ նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացուն, ոչ թե՝ ժողովրդին. «Որովհետև քաղաքացին է, որ վերջին ժամանակներում Հայաստանը վերադարձրեց իրապես ՀՀ քաղաքացուն: Մենք պատմական սերունդ ենք, որովհետև վերջին 900 տարիների ընթացքում մենք քաղաքացիների առաջին սերունդն ենք, որը ապրում և գործում է անկախ պետականության մեջ, որ նստում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի