12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2018

Ինչ ասել եմ Կարեն Կարապետյանի կառավարության մասին, մնում եմ իմ կարծիքին. Շարմազանով

d8bc19ee0e689ed5ecc43a03dc671fe6

«Եթե մենք Կարեն Կարապետյանի թիմի աշխատանքը վատ գնահատեինք, մենք Կարապետյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում չէինք առաջադրի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատի արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը: «Հիմա ՀՀԿ-ի գնահատականներում ոչ մի բան չի փոխվել. մենք ասել ենք, ներկայացրել ենք և՛ տնտեսական աճը, և՛ ներդրումների ավելացումը, և՛ […]

Հացադուլ հանուն Տարոնի

nkar-472x265

Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Մինչև ժամը 14:00 շարունակվող ակցիայի ժամանակ հնչեցին ամենատարբեր ձաստարկներ, որով քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու լուծարումը: Այս ընթացքում եղան մարդիկ, ովքեր պաշտպանեցին  Տարոն Մարգարյանին։ Արայիկ Սաղաթելյան անունով քաղաքացին  հացադուլ հայտարարեց քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել Տարոն Մարգարյանի դեմ ակցիաները:

Ո՞վ է բանի տեղ դնում Ռուսաստանին այսօր. Արշակ Սադոյան (տեսանյութ)

sadoyan.thumb

«Այսօր Ռուսաստան պետությունը դարձել է գերերկրորդական, Ռուսաստանն ինչքան էլ գլուխ գովա իր զենքով, նա արդեն երկրորդական մակարդակ է, ո՞վ է բանի տեղ դնում Ռուսաստանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ խորհուրդ տալով մյուս բանախոսին՝ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին չասել, թե Ռուսաստանը ցարական պետություն է և հրամայում է Հայաստանին ինչ անել: Շարունակությունը՝ տեսանյութում:

«Զարուհի, քաղաքապետ». պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը/տեսանյութ/

Snapshot - 870

Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ Քաղաքապետարանի մոտ գործում էր  «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու դեմ իրենց փաստարկները: Քաղաքապետարանի մոտ էր նաև  «Երկիր Ծիրանի» ավագանու անդամ Զարուհի […]

Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը

57099

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։  «Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով՝ Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,-ասվում դիմումի մեջ: Նրան կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:

«Հայաստանը՝ հակամարտող կողմ» ձևակերպումը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից. Ռուբեն Հակոբյանը բաց նամակ է հղել վարչապետին

hakobyan_copy.thumb

Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարություն-բաց նամակ է տարածել՝ ուղղված ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  Նա ողջունում է Փաշինյանի՝ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու մոտեցումը, ինչպես նաև խորհուրդ է տալիս չշտապել առաջարկություններով և նախապայմաններով հանդես գալ Արցախյան հակամարտության հարցի հետ կապված: Ռուբեն Հակոբյանի բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:  «Հարգելի՛ […]

Գոնե մեկը զգուշացներ հրամանատարին, որ արգելված է ուղղաթիռից լայվ մտնել

540472

Ու մեկ էլ Նիկոլին ասեք, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի Գերագույն հրամանատարի տեղաշարժը դեպի ռազմական գոտի պետական գաղտնիք է։ Իր շրջպատում գտնվողներից մեկը, գոնե մեկը, դա պետք է ասեր, զգուշացներ հրամանատարին, որ արգելված է ուղղաթիռից լայվ մտնել։  Էդիկ Բաղդասարյան

«Իսկապես շնորհակալություն Սերժ Սարգսյանին, որ չխանգարեց» (տեսանյութ)

32191631_1631588470222963_8785589731225239552_n

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ՝ տեղի ունեցածը սոցիալական շարժում էր, ոչ թե քաղաքական: «Այս մասին առաջին հերթին բարձրաձայնեց անկախության սերունդը, սա շատ կարևոր է: Եվ երբ ասում եմ սոցիալական, միայն նյութականը նկատի չունեմ, անարդարության խնդրի դեմ էր նաև, խնդիրներ, որ գալիս են դեռևս 90-ականներից»,-այս մասին նա նշեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: Միաժամանակ, նա նկատեց, որ […]

Մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

102.thumb

Մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝  ներքաղաքական զարգացումների ազդեցության  հետևանքները տնտեսական ոլորտի վրա. նոր կառավարության տնտեսական քաղաքականության հեռանկարները.  տնտեսական ոլորտի զարգացման հարցում նոր վարչապետից սպասելիքները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված