26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 17, 2018

Հայաստանը կանգնած է ներքին պայթյունի վտանգի առաջ. Արսինե Խանջյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այս օրերին Երեւանում անցկացվող ցույցերին՝ այդ առիթով Facebook-ում  բաց նամակ հղելով Սերժ Սարգսյանին: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Պրն Սերժ Սարգսյան, Դուք քաջ տեղյակ եք, որ ողջ հայությունն այս օրերին հետևում է երկրում ծավալվող խաղաղ ցույցերին: Ես Ձեզ եմ ուղղում իմ նամակը, քանի որ մեր […]

Քաղաքական այս պատասխանատվությունից հրաժարվելը փախուստ կլիներ. Ս. Սարգսյան

«Այսօր Ազգային ժողովի ամբիոնում որպես վարչապետի թեկնածու կանգնած է ոչ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ թե ՀՀ 3-րդ նախագահը, այլ խորհրդարանական մեծամասնություն կազմած ուժի ղեկավարը»,- ԱԺ ամբիոնից որպես ՀՀ վարչապետի թեկնածու իր ելույթում ասաց ՀՀԿ և ՀՅԴ կողմից առաջադրված Սերժ Սարգսյանը: Նա նշեց` առկա մարտահրավերների պարագայում քաղաքական այս պատասխանատվությունից հրաժարվելը փախուստ կլիներ: «Երկու […]

Գուցե ոմանք գիշերել են, ոմանք՝ ոչ, ես չեմ մնացել այստեղ. Աշոտյան

«Կարծում եմ՝ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերի ձայն տված քաղաքացիներ են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։   «Բացառում եմ, որ այսօրվա իրադարձությունները 2017-ի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են, հետևաբար արդյունքներ վերլուծել, թե ում են այդ ժամանակ ընտրել քաղաքացիները, տեղին չէ», – նշեց Աշոտյանը։   Դիտարկմանը, թե […]

Ցուցարարները շրջափակեցին դատախազության շենքը/տեսանյութ/

Քիչ առաջ ցուցարարները շրջափակեցին դատախազության շենքը։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարների մի մասը կմնա այս շենքի մոտ, իսկ մյուս հատվածը կշարժվի այլ շենքեր շրջափակելու։ Իսկ դատախազության շենքի շրջափակումը Փաշինյանը վստահեց Դավիթ Սանասարյանին։

Կալանավորին այցելության եկած անձի գուլպայի մեջ կասկածելի զանգված են գտել

Ապրիլի 16-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ն-ին կարճատեւ տեսակցության այցելած քաղաքացի Վ. Ս.-ին ենթարկել են անձնական խուզարկության: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային տոպրակով եւ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման կոշտ եւ մանրեցված կասկածելի […]

Բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ «Տեղեկությունը նոր եմ ստացել, երևի բերման են ենթարկել փողոց փակելու համար», – ասաց Փաշինյանի կինը։

Երբ հազարավոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել. Ա. Վարդանյան (տեսանյութ)

«Մենք անում ենք մեր գործառույթները, ԱԺ նիստը գումարվում է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա դրսում կանգնած քաղաքացիներին և ուժային կառույցներին հորդորեց, որ երկուստեք խոհեմություն հանդես բերեն և թույլ չտան բախումներ: Հարցին` հնարավոր է պատգամավորները կենդանի պատ կազմեն ինչպես «էլեկտրիկ Երևանի» ժամանակ, նա ասաց, որ այս պահին հնարավոր չէ, որովհետև […]

Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թվականի ապրիլը. վարչապետի թեկնածու

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի խոսքով՝ Ադրբեջանը միլիոնավոր նավթադոլարներ է տրամարդել ու տրամադրում իր բանակի հարստացմանը և հոխորտալու առիթը բաց չի թողնում: Այս մասին նա նշեց քիչ առաջ խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը: Միակ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին դիմելով՝ Նիկոյանը հարցրեց՝ ըստ Ձեզ՝ Ադրբեջանը ապրիլյան քառօրյայի ժամանակ իր պլանավորածի որ մասով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի