25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 28, 2018

Այսօր ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, որ այդ մատակարարումները խիստ նվազելու են

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ մարտի 29-ից 31-ը Երևանում կանցկացվի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը: Զուգահեռ մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնց թվում` հայ-ռուսական կոնֆերանս` ոլորտի պատասխանատուների և բիզնեսի մասնակցությամբ: Տեղի կունենա նաև ՊՆ գիտական և գիտատեխնիկական կոնֆերանսը: Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ վեց մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 28-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 3, 5Ա, 7/1 շենքերը, Բաղրամյան պող. 54, 56, 58, 69, 71 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Բաղրամյան պող. 2-րդ փակ. 3-20 սեփական տները, Գյուլբենկյան փ. 36-38/2 սեփական […]

«Ինձ էլ են առաջարկում ծախվել, բայց ես չեմ կարող իմ ազգը ծախել». նստացույց հայտարարած գնդապետի կոչը/տեսանյութ/

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը  ընկերների հետ  շարունակում են 7 օր առաջ հայտարարած նստացույցը` Երևանի Ազատության հրապարակում: Գնդապետը նշում է, որ չնայած պարբերաբար ճնշումների են ենթարկվում, բայց շարունակելու են պայքարել իշխանության վերարտադրման դեմ: Հիշեցնենք՝ Վոլոդյա Ավետիսյանը 2012 թվականից ակտիվորեն պայքարում էր ազատամարտիկների իրավունքների և սոցիալական վիճակի բարելավման համար՝ Ազատության հրապարակում ցույցեր կազմակերպելով: 2013-ի սեպտեմբերին […]

Քաղաքացին գիշերը ինքնասպանության փորձ է արել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 1980 թ. ծնված Ա. […]

Մինչև 2017-ի հուլիսի 1-ը ապօրինի միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտոնյաները մինչև այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեն 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Բանն այն է, որ 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` քրեականացվեց ապօրինի հարստացումը: Ու հիմա պետք է […]

Ինտրիգը պահում են. ՔՊ անդամները հոլովակ են ձայնագրում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է պահել ինտրիգը և չի բացահայտում իր գործողությունների պլանը: Կուսակցության անդամները իրենց ֆեյսբուքյան էջերում լուսանկարներ են հրապարակում ձայնագրման ստուդիայից: Դրանից տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ երգ են ձայնագրում: Հավանաբար ՔՊ-ականները փողոցային պայքարը ցանկանում են սկսել ոգևորող և պայքարի շունչ տվող հոլովակով: Մեր զրույցում կուսակցության անդամները նշեցին, […]

«Իշխանությունը չի զբաղվում քաղաքականությամբ, գոնե ընդդիմությունը դա անի»

Քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը չի հանդուրժում Հայաստանի ընդդիմադիր դաշտը կործանող այն լոզունգը, որ պայքարում են կոնկրետ որևէ անձի դեմ: «Ինձ համար անհասկանալի է, որ եթե մի անհատը փոխարինվելու է նմանատիպ այլ անհատով, ո՞րն է այդ ամբողջ պայքարի իմաստը: Որովհետև մենք բազմիցս բոլորս միասին անցել ենք նմանատիպ պայքարների միջոցով: Դրա համար ես ուզում եմ տեսնել ալտերնատիվը, […]

Անփոխարինելիության վտանգավոր սինդրոմը. Պուտինի տխուր օրինակը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պուտինը ժամանել է Կեմերովո, որտեղ խորհրդակցություն է անցկացրել սարսափելի հրդեհի կապակցությամբ, որը խլել է 60 տասնյակից ավելի մարդու կյանք, հիմնականում երեխաների: Թեեւ հրդեհի վերաբերյալ քննությունը ընթանում է, եւ պարզ չեն մանրամասները, թե հատկապես ում եւ ինչ բացթողումների հետեւանքով է տեղի ունեցել ողբերգությունը, այնուհանդերձ տաք հետքով էլ պարզ է, որ բանը ամենաթողությունն […]

Կոնֆետ ու թանկարժեք կահույք՝ Մեղրիի գնումների պլանում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը ներկայացրել է 2018 թվականի գնումների փոփոխված պլանը: Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգում ներկայացված փաստաթղթից «Փաստ»–ը տեղեկանում է, որ Մեղրիի համայնքապետարանն ընթացիկ տարում պատրաստվում է 18040000 ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք գնել: Գնման մեկ անձից կատարվող ընթացակարգով համայնքապետարանը կգնի նաեւ 601000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոպահեստամասեր: Գնումների պլանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի