19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 28, 2018

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկ Էնգելին

Մարտի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան և Արցախ, նրա հետևողական ջանքերն ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը։ Արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը՝ որպես երկկողմ և բազմակողմ հարցերի քննարկման և ժողովուրդների մերձեցման […]

«Հայերին մի շաբաթից ավել, որ հյուրանոց են տալիս, շուշաբանդ են կառուցում» (տեսանյութ)

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կասկածում է, որ Երևանում կարող են լուծվել միանման տանիքների ստեղծման խնդիրները, ինչի հանձնարարակնը որոշ ժամանակ առաջ տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ասացվածք կա՝ասում են՝ հայերին մի շաբաթից ավել, որ հյուրանոց են տալիս, արդեն շուշաբանդ են կառուցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Եգիպտոսը Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող կոմիտեն Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ։ «Այս նոր զանգվածային ոչնչացումները մեզ հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները»-ասվում է հայտարարության մեջ: Կոմիտեն շեշտել է նաև, որ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունները հանդիսանում են քրդերի նկատմամբ խտրականության հողի վրա իրականացվող էթնիկ զտումներ։  Թուրքիայի քայլերը որակվել են որպես […]

Կարեն Ավագյանը Միջխորհրդարանական միության վեհաժողովի առողջապահության խորհրդատվական խմբում ներկայացրել է առողջ ապրելակերպի քարոզման հայաստանյան փորձը

Մարտի 24-28-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի շրջանակներում կայացած առողջապահության խորհրդատվական խմբի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, մասնակցելով պատանիների առողջության թեմայի վերաբերյալ քննարկումներին, ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանում իրականացվող քաղաքականությունն ու փորձը։ Այս համատեքստում Կարեն Ավագյանն անդրադարձել է ՀՀ դպրոցներում ներդրված առողջ ապրելակերպի դասընթացին, որի շրջանակներում պատանիներին տրամադրվում են գիտելիքներ, տեղեկություններ առողջ ապրելակերպի […]

«Սասնա ծռերի» աջակիցները պայքարի նոր տարբերակ ունեն/ֆոտո/

«Սասնա ծռերի» աջակիցները այսուհետ դատարան կգան միանման շապիկներով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դայսօրվա նիստին նրանք եկել էին միանման շապիկներով և Henaran.am-ի թղթակցին հայտնեցին, որ տղաներին ոգևորելու համար է: «Պայքարում ենք նաև այս ձևով»,-նշեցին աջակիցները:  

Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլին

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև +4…+60C, ամսվա երրորդ տասնoրյակում` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25…+300C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-20C, առավելագույնը՝ +25…+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել […]

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն պարզաբանումներ է պահանջել ԱՀ ոստիկանությունից՝ Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:   Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝ Պաշտպանը ԱՀ […]

Մերկելը արդեն որերորդ անգամ է ընտրվում՝ 4-րդ. Հ. Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանից

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու եւ կընտրվի: Նա այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան այն դիտարկմանը, թե «Ելք»-ն անընդմեջ հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը այն մասին, որ նա այլեւս չի առաջադրվելու: «Կյանքը դոգմա չէ, որ այսօր մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի