13 Հուլիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Լուրեր: Մարտի 19, 2018

Վերջին ընտրությունը․ Ռուսաստանում կինը մահացել է քվեարկությունից հետո

935479339

Արտակարգ միջադեպ է գրանցվել նախօրեին Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ։ Պրիմորյեում կինը մահացել է քվեարկությունից հետո։  DEITA.ru-ի փոխանցամբ՝ կինը քվեարկել է, թերթիկը գցել քվեատուփի մեջ, դուրս եկել, նստել մեքենան ու մահացել։ Նշվում է, որ նա մոտ 70 տարեկան էր։ Ոստիկանները ուսումնասիրում են դեպքի մանրամասները։ Առայժմ հայտնի չէ կնոջ մահվան պատճառը։      

Լույս չի լինի

u1xjw97zckdqevd65ke41520323131

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 57 շենքը, Մամիկոնյան փ. 23, 23/1, 25, Ն.Տիգրանյան փ. 6, 6/1 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Կիեւյան փ. 7 շենքը եւ հարակից հանրային բաժանորդները, Բաղրամյան պող. 3-րդ […]

Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի հետ, այցելել հայկական եկեղեցիներ

default (2)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի եւ տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:  Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր հանրապետության զարգացմանը, Արցախ-Սփյուռք կապերին եւ մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել […]

Հայերը ընտանյոք հանդերձ ՌԴ նախագահ ընտրեցին.Գյումրիում թեժ էր/ֆոտո/

unnamed

    ՌԴ նախագահի ընտրություններն աննախադեպ ակտիվությամբ են մասնակցել Գյումրիի ընտրատեղամասերում: Նշենք, որ քաղաքում գործում էր 4 ընտրատեղամաս: Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում գործող 3 տեղամասերում հիմնականում քվեարկում էին զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամներն, իսկ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի № 8031 տեղամասում քվերակության են գալիս Շիրակի ու Լոռու մարզերից ու Վրաստանից: Հայաստանաբնակ ՌԴ բոլոր քաղաքացիներն, անգամ Հայաստան […]

Ջուր չի լինի

1458918583-1894-3-588x375

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 19-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 6-րդ զանգվածի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին

putin-472x265

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում եւ բարեկեցություն: Հանրապետության Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի’ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ […]

Եղանակը Հայաստանում

30898

Հանրապետության տարածքում՝ Մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ին կբարձրանա 5-6 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Խոշոր վթար Եղվարդի խճուղում. Վիրավորներից մեկը «Ֆուլ Հաուս» սերիալի դերասաններից է

VT (2)

Մարտի 18-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղում գտնվող «Բադեն-Բադեն» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» մակնիշի 69 PP 666 (վարորդ` 1985 թ. ծնված Լ. Հ.) եւ «Mercedes C160» […]

Ինչպիսին են ՌԴ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

29339903_2093267864022805_3451670308078358915_n

Նախօրեին Ռուսաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Այս պահի դրությամբ հաշվարկվել են ընտրատեղամասերից 70 տոկոսի արդյունքները։ Համաձայն դրանց՝ առաջատարը գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է, ով հավաքել է ձայների ավելի քան 75 տոկոսը։ Ահա թե նախնական տվյալներով՝ մյուս թեկնածուները որքան ձայն են հավաքել։ Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 8 թեկնածու։   Սերգեյ Բաբուրին- 0,64 տոկոս Պավել Գրուդինին-12, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի