26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայերը ընտանյոք հանդերձ ՌԴ նախագահ ընտրեցին.Գյումրիում թեժ էր/ֆոտո/

    ՌԴ նախագահի ընտրություններն աննախադեպ ակտիվությամբ են մասնակցել Գյումրիի ընտրատեղամասերում: Նշենք, որ քաղաքում գործում էր 4 ընտրատեղամաս:

Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում գործող 3 տեղամասերում հիմնականում քվեարկում էին զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամներն, իսկ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի № 8031 տեղամասում քվերակության են գալիս Շիրակի ու Լոռու մարզերից ու Վրաստանից:

Հայաստանաբնակ ՌԴ բոլոր քաղաքացիներն, անգամ Հայաստան եկած  ռուս հյուրերն  այստեղ ընտրելու իրավունք ունեն: Դրա համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկար:  Ներկայացնեւմ են անձնագիրը, գրանցվում, քվեարկում:  Վրաստանաբնակ ՌԴ քաղաքացիներն ընտրելու իրենց իրավունքն իրացնել կարող են միայն Հայաստանում:

Ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների թիվն այնքան մեծ էր, որ նրանցից շատերը մոտ 40 րոպե սպասում էին դրսում: Քվեարկողների մեծ մասը ոչ թե ազգությամբ ռուսներ էին, այլ ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր: Նրանք եկել էին ընտանիքներով, երեխաների հետ: Նրանց մեջ կային նաև մարդիկ, ովքեր երկքաղաքացիներ էին:

«Հանուն Պուտինի, հանուն Պուտինի Վանաձորից եկել հասել եմ, ով հնարավորություն ունի եկել է», -ասաց մի տարեց կին, ում խոսքը շարունակեց Վանաձորից եկած Լյովա պապը:  

«Հանուն ուժեղ Ռուսաստանի եմ քվարկելու, ամուր հզոր, բարգավաճ Ռուսաստանի»

  Հայկական ավանդական գազելն էլ անպակաս չէր այս ընտրություններից, մարդիկ Վանաձորից ու  այլ համայնքներից եկել էին միկրոավտոբուսով: Կային նաև ընտրողներ Թիֆլիսից ու Ջավախքից:

Նման ակտիվությունը զարմացրել էր նաև հյուպատոսին: Ինչպես և կանխատեսելի էր Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնող  8 թեկնածուից, առավել թվով ձայներ հավաքել էր Վլադիմիր Պուտինը:

unnamed

unnamedunnamed

unnamed

unnamed

unnamed

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ