26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 10, 2018

Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ-ի ապագա սենատորի կյանքը

«Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»: Այս բառերով է սկսել իր ելույթը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը, ում ուրբաթ օրը Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները պարգևատրել են Ազգային Ժողովի պատվո մեդալով, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:  Տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռեւս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից Մարկ Քըրքը այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե […]

Սերժ Սարգսյանի ի՞նչին է պետք վարչապետի պաշտոնը, եթե կա այլ տարբերակ

Քաղաքագետ Արա Պապյանը համոզված է, որ 2018 թվականի ապրիլից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կսպառվի, ինքը կպահպանի իր իշխանությունը: «Ինչ էլ ուզում է լինի, ինքն իր իշխանությունը կպահի: Պատահական չէր, որ ինքը խոսեց մինչև 2040 թվականն իրականացվելիք ծրագրերից: Նման ելույթը քաղաքագիտական տեսակետից սխալ էր, որովհետև դու կարող ես խոսել քո կուսակցության այն ժամանակահատվածի […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնաբքի և ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք կուտակումներից զերծ մնալու նպատակով առաջիկա օրերի ընթացքում խուսափել նշված ավտոճանապարհով եթևեկելուց:

Մեղրու և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մեղրու և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում սպասում է երկրորդ վիրահատությանը

2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում ենթարկվել է մեկ վիրահատության և բժշկական անձնակազմը պատրաստվում է երկրորդ վիրահատությանը:  Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում ուղեկցում է Ալբերտ Դալլաքյանին:  «Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել մարտի 7-ին, որը տևել է 6 ժամ […]

«Ծռությունից» անդին. ո՞րն է ելքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ծավալուն հոդվածով հանդես է եկել «Իրատես» թերթում` վերլուծելով «Ելք» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը երկրում ընթացող քաղաքական զարգացումների համատեքստում: Ինքնին ողջունելի է, թեկուզեւ, ցավոտ խնդիրների հրապարակայնացումը, ինչը, թերեւս, միակ արդյունավետ միջոցն է` առկա խնդիրները լուծել քաղաքական հարթության վրա` կոմպրոմիսների ու բանավեճերի միջոցով: Քաղաքական այս նոր մշակույթն ու […]

Եթե մարդիկ չեն միանում ձեր միտինգներին, դա չի ենթադրում, որ ազգն անթասիբ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ գենի բացառիկության մասին «ուսումնասիրություններ» գրողներն են ավելի ֆաշիստ, թե՞ էթնիկական խմբին՝ ազգին, անթասիբ, վախկոտ ու ծախված ասողները: Ես կարծում եմ երկու խմբերն էլ գտնվում են նույն դաշտում և տիրույթում: Մոտեցումը նույնն է. երկուսն էլ կատեգորիկ ու տոտալ գնահատականներ են տալիս: Երկու գնահատականները երկու տարբեր ծայրահեղություններ են: Միայն ձգվածության կողմերն են […]

Վարդան Ղուկասյանը List.am-ով վաճառում է իր ունեցվածքը. «Ժամանակ»

Թեև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն։ Տևական ժամանակ է՝ Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ։ Ընդ որում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների […]

Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Մրցաշարի բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի