Սերժ Սարգսյանի ի՞նչին է պետք վարչապետի պաշտոնը, եթե կա այլ տարբերակ
Քաղաքագետ Արա Պապյանը համոզված է, որ 2018 թվականի ապրիլից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կսպառվի, ինքը կպահպանի իր իշխանությունը: «Ինչ էլ ուզում է լինի, ինքն իր իշխանությունը կպահի: Պատահական չէր, որ ինքը խոսեց մինչև 2040 թվականն իրականացվելիք ծրագրերից: Նման ելույթը քաղաքագիտական տեսակետից սխալ էր, որովհետև դու կարող ես խոսել քո կուսակցության այն ժամանակահատվածի համար, երբ քո կուսակցությունն իշխանության է, օրինակ` մինչև 2022 թվական, բայց եթե խոսում ես մինչև 2040 թվական, դա ժողովրդավարություն չի»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արա Պապյանը:
«Շատերն ասում են, որ ինքը պահելու է իշխանությունը, ես չեմ կարծում, որ ինքը կլինի վարչապետ, իր ի՞նչին է պետք գնալ, նստել, ժողովներ անել»,-նկատեց նա:
Արա Պապյանը կարծում է, որ նախագահը կմնա որպես կուսակցական քարտուղար, կնշանակի վարչապետեր և այլ պաշտոններ: