06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 10, 2018

Նա սևամորթներին սովորեցրեց երգել հայերեն.Անժելա Ստեփանյանի «գաղտնիքը» /տեսանյութ/

Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը վերջերս տոնեց իր 20 ամյա հոբելյանը: Հիմնադրամի հիմնադիր  նախագահ Անժելա Ստեփանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տարվեց վերհուշով և սիրով պատմեց իր իսկ խոսքով` երրորդ զավակի «Զվարթնոց» կենտրոնի մասին: Պայծառ, կենսախինդ, էներգիայով լեցուն հայուհին բազմաթիվ արտիստների համար ճանապարհ է հարթել: «Լավ եմ արել, թե վատ` թող գնահատի իմ ժողովուրդը և գնահատում […]

Լեգենդար հայ մարզիկն ու Հենրիխ Մխիթարյանը

Հանրահայտ քիք բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը հանդիպել է «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Լեգենդար հայ մարզիկը ներկա է գտնվել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Միլան»-«Արսենալ» հանդիպմանը: Մխիթարյանի հետ լուսանկարը Պետրոսյանը հրապարակել է իր միկրոբլոգում:

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 220 անգամ

Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Իրանում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել մարտի 8-ի առթիվ երթ անող կանանց

Իրանում մի խումբ ակտիվիստ կանայք մարտի 8-ին փորձել են ակցիա իրականացնել՝ ընդդեմ գենդերային անհավասարության, սակայնոստիկանները ծեծել են նրանց ու ձերբակալել ավելի քան 20 կանանց։ Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի Ազադի պողոտայում՝ Աշխատանքի նախարարության մոտ: Նրանք բռնել էին պաստառներ՝ «Ոչ Գենդերային խտրականությանը »,« Ոչ խտրական աշխատանքային իրավունքներին»,«Կանանց հավասար և արդար վարձատրություն », «Ազատություն, հավասարություն, արդարություն» գրություններով: Երթից առաջ […]

Բավականին լուրջ աշխատանքով ձեռքբերված ցուցանիշ էր. պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համաձայն չէ դիտարկումներին, թե ՀՀ նախագահի ընտրություններն անցան կասկածի տակ: <<Մեջբերում էին 125-րդ հոդվածն ու ասում, որ այդ կետը Սահմանադրության մեջ է մտնելու ապրիլի 9-ից հետո, բայց դա այդպես չէ: Սահմանադրության մյուս հոդվածները բոլորը նայել ենք, լուրջ իրավաբանական ուսումնասիրություն է եղել, երբ այդ հարցը բարձրացվեց, և որևէ տարակարծություն դրա […]

Ինչո՞ւ ենք այդքան վախենում մահից

Մեծ է մահվան ժամի երկյուղը, երբ հոգին բաժանվում է մարմնից, որովհետև այդ բաժանման ժամին հոգու առջև կանգնում են իր գործերը՝ բարի և չար, որոնք արվել են իր կողմից զորուգիշեր:  Ահով նայելով իր գործերին, ասում է նրանց՝ հեռացե՛ք, թո՛ւյլ տվեք ինձ դուրս գալ: Իսկ գործերը բոլորը միասին ասում են՝  դո՛ւ ես մեզ գործել, քեզ հետ մենք […]

Սիսիանի հոգևոր հովիվը դիմել է Ոստիկանություն և հայտնել. «Եկեղեցու դռան շրջանակը կոտրելու միջոցով ներս են մտել ու վառել 300 մոմ»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Սիսիանի հոգևոր հովիվ, 29-ամյա Վարդան Զեյնալյանը դիմել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 00-09:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու դռան շրջանակը և ներս են մտել եկեղեցի ու մոմակալի վրա վառել եկեղեցում առկա մեկ կապ՝ թվով 300 հատ մոմ: […]

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության պաշտոնական օրհներգը (տեսանյութ)

Հրապարակվել է ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության պաշտոնական օրհներգը, որը կատարում է փոփ երգիչ Ջեյսոն Դերուլոն: Երգի անունն է «Colors» (գույներ)։ Ամերիկացի երգիչը կկատարի «Colors» երգը Աշխարհի 2018թ. առաջնության բացման արարողության ժամանակ: Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը այս տարի կանցկացվի Ռուսաստանում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված