03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իրանում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել մարտի 8-ի առթիվ երթ անող կանանց

Իրանում մի խումբ ակտիվիստ կանայք մարտի 8-ին փորձել են ակցիա իրականացնել՝ ընդդեմ գենդերային անհավասարության, սակայնոստիկանները ծեծել են նրանց ու ձերբակալել ավելի քան 20 կանանց։

Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի Ազադի պողոտայում՝ Աշխատանքի նախարարության մոտ: Նրանք բռնել էին պաստառներ՝ «Ոչ Գենդերային խտրականությանը »,« Ոչ խտրական աշխատանքային իրավունքներին»,«Կանանց հավասար և արդար վարձատրություն », «Ազատություն, հավասարություն, արդարություն» գրություններով:

Երթից առաջ անվտանգության ուժերը, զինվորական և քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են կանանց վրա և մահակներով ծեծել նրանց:

Ավելի քան 20 կանայք ձերբակալվել են:

Ոստիկանները կանխել են կատարվածը լուսա և տեսանկարահանելու բոլոր փորձերը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ