19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2018

Ժողովուրդ ջան, այս ցրտից ու անձրևից հեչ չընկճվեք. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, այս ցրտից ու անձրևից հեչ չընկճվեք)), մեզ սպասվում է տաք և արևառատ շաբաթ-կիրակի»:

Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Մոգերինի

Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երեւանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մոգերինին ուրախությամբ արձանագրել է, որ այս անգամ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում։ Ընդգծելով, որ նախորդ տարվա […]

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Բեռլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ներկա գտնվելու Բեռլինում մարտի 10-28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Որպես մրցաշարի պատվավոր հյուր` Հայաստանի Նախագահը մարտի 10-ին կկատարի խաղի խորհրդանշական առաջին քայլը: Բեռլինյան մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի […]

Աղոթք նեղության պահին

Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, մեր փրկիչ Աստվա՛ծ, Քո մեծ և փառավոր անվան համար: Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը Քո սուրբ անվան համար: Պարսպյա՛լ պահիր Քեզ ապավինած և հուսացած ժողովրդին սուրբ և պատվական խաչի հովանու ներքո՝ խաղաղությամբ: Փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց: Արժանի՛ արա գոհությամբ փառավորել Քեզ, Հորը և Սուրբ Հոգուն, այժմ և […]

Վրաստանի վարչապետը կայցելի Բաքու

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Ադրբեջան։ Նշվում է, որ այցը տեղի կունենա մարտի 11-ին: Հաղորդվում է, որ Կվիրիկաշվիլին մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվեն Վրաստանի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող համատեղ նախագծերը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և այլ թեմաներ:

Շնորհակալ եմ բալես … նա առաջինը մտավ Շուշի /վիդեո/

Այսօր Դուշման Վարդանի(Վարդան Ստեփանյան) ծննդյան օրն է: Արցախյան պատերազմի հերոսը այսօր կդառնար 52 տարեկան:Մեր ընթերցողին ենք ներկայացնում Դուշմանի մոր հետ ունեցած մեր զրույցը Եռաբլուրում: Տեսագրությունը արված է 2013 թվականի մայիսի 9-ին: Որդուն` Դուշման Վարդանին մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորելու եկած Զարիկ մայրիկը Եռաբլուրում շնորհավորանքներ ստացավ նաև հերոսացած որդու ընկերներց: Մինչ Վարդանի շիրիմին մոտենալը, որդուն […]

Ոչ հայերն են բավականաչափ ճանաչում ալևիներին, և ոչ էլ ալևիները՝ հայերին

Ալևիների ԵԽ փոխնախագահ Ֆրանսիայի Ալևիների միության ֆեդերացիայի ջանքերով Հայաստան են ժամանել Եվրոպայում բնակվող ալևիներ կառույցների ներկայացուցիչները: Լրագրողների հետ հանդիպմանը  Ալևիների Եվրոպական խորհրդի փոխնախագահ, Ֆրանսիայի կառույցի նախագահ էլդար Կլիչկայեն հայտարարեց, որ եկել է ժամանակը, որ թուրքական կառավարությունն անի այդ քայլը և ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունները, այդ թվում և հայերի և ալևիների, ինչի […]

7 տարի անց հայտնաբերվեց

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 9-ին՝ ժամը 01.05-ին, Կիև-Երևան չվերթի ինքնթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նույն օրը՝ ժամը 04.00-ին, բաժին է տեղափոխվել 1991 թ. թնված Պավել Գ.-ն, որը 2011թ. օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 266-րդ հոդվածի 1-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի