20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2018

Սկանդալ Օլիմպիադայում․ ռուս մարզիկները վերադարձնում են մեդալները

Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիադայում կրկին սկանդալային դեպք է գրանցվել։ Ռուս քյորլինգիստներԱլեքսանդր Կրուշելնիցկին ու Անաստասիա Բրիզգալովան հետ են վերադարձնում բրոնզե մեդալը, որը նվաճել էին օրեր առաջ։ Խնդիրն այն է, որ Կրուշելնիցկու արյան մեջ մելդոնի՝ դոպինգ են հայտնաբերել։ Մարզիկը պնդում է, որ չի ընդունել դոպինգ, նա հայտարարել է, որ իրեն հավանաբար թաքուն ու նպատակաուղղված են դոպինգ […]

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնաց հայ ժողովրդին. Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ կարող ենք մտածել, որ այս ամենը բացառապես պատմություն է, սակայն պատմությունը վերականգվելու հատկություն ունի: Նա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահը սպառնաց հայ ժողովրդին, և այս ամենն ուղղակի պատմություն չէ, […]

Ուշքի եկեք. Հեթանոս Տիկոն դիմում է օլիգարխներին

«Շատ ցավալի է, սակայն ամեն մի ողբերգություն անմիջապես մենք կապում ենք երկրի նախագահի հետ: Եվ զլանում ենք հարց հնչեցնել՝ ո՞ւր էինք մենք, հասարակությունը, սոցիալական ոլորտի համար պատասխանատու նախարարությունը, այդ աղջկա հարազատները, հայրը, երեխայի հայրը, ովքեր մեր հայկական ադաթներով պարտավոր են մշտապես տեր լինել երեխային: Մենք ազգովի պետք է տեր կանգնենք մեր հայկական արժեքներին»,-Henaran.am-իթղթակցի հետ զրույցում, […]

Ջուր չի լինելու

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի փետրվարի 22-ին ժամը 09.00-21.00 Երեւանում կդադարեցվի Գրիգոր Լուսավորչի, Լազոյի, Կարա-Մուրզայի, Բունիաթյան, Կաշեգործների, Բրյուսովի փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-34 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Հայաստանը սիրում են ճանաչելով». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 21-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտություն բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ, ովքեր Ազգային ժողովում էին ուսումնաճանաչողական այցի շրջանակում: ԱԺ փոխնախագահի տեղակալի հետ ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման շարժառիթներին, խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, […]

Միությունում թալանելու բան քիչ է մնացել, մտածում է՝ այդ եղածն էլ մարսի. Հաղթանակ Շահումյան (տեսանյութ)

ՀՀ վաստակավոր նկարիչ, նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում բարձրաձայնեց Նկարիչների միության անգործության մասին: «Միությունը ոչ միայն չի գործում, այլ գործում է ի վնաս մեր միության: Մեր միությունն ամբողջ ստեղագործական միությունների մեջ ամենահեղինակավորն էր, լավ տնտեսություն ուներ: Հիմա ինչ-որ մարդիկ իրենց շահից ելնելով՝ քոռուփուչ արեցին այդ եղածը, վաճառեցին»,-պատմեց նա: «Մեր բակն անգամ […]

Արթուր Բաղդասարյանը հրամայել է դահլիճը լցնել. «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով՝ առաջիկայում «Օրինաց երկիր» կուսակցության համագումարն է կայանալու, որտեղ կորոշվի վարչության նոր կազմը, և ՕԵԿ-ը կվերականգնվի։ Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը հաստատել է տեղեկությունը․ «Համագումարի վերջնական օրն այսօր պարզ կլինի, հաղորդագրություն կտարածենք։ Ամենայն հավանականությամբ՝ փետրվարի 24-ին, երևի՝ կառավարության նիստերի դահլիճում»։ Առաքելյանն ասել է, որ օրակարգը դեռ պարզ չէ։ Թերթի տեղեկություններով՝ Բաղդասարյանն իր անդամներին հրահանգել է […]

Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր նվաճումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Մեծ է Ձեր ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում: Դուք կինոարվեստի այն երախտավորներից […]

Հայաստանը ՌԴ-ին հասկացրեց. «Կորցնելու բան ունես». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի և Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի հետ, որը ևս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողմ կարող էր լինել: ՀՀ նախագահն, ըստ իս, իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում: Նրա այս խոսքը պարզ նշանակում է, որ հայկական կողմը հստակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի