26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնաց հայ ժողովրդին. Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ կարող ենք մտածել, որ այս ամենը բացառապես պատմություն է, սակայն պատմությունը վերականգվելու հատկություն ունի: Նա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահը սպառնաց հայ ժողովրդին, և այս ամենն ուղղակի պատմություն չէ, այլ նրանց մտադրությունները:

«Երեկ Ադրբեջանի կողմից հետախուզման միջոցով մեր հայրենակից Գասպար Կարապետյանի գտնելու հայտարարություն արվեց»,-ասաց Աշոտյանն ու հիշեցրեց, որ Գասպար Կարապետյանը անձնուրաց հայորդի է: «Վստահ եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի այն սադրանքներին, որոնք կարող են սահմանափակել մեր ազատության և մեր խոսքի իրավունքը»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ իր ելույթում նախ շնորհավորեց ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ: «Արձագանքը, որ Ադրբեջանում եղավ Արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր՝ հաշվի առնելով  այն ատելությունը, որ կար հայի հանդեպ»,-նշեց նա՝ հիշեցնելով, թե պետական մակարդակով կազմակերպված հանցագործության արդյունքում Սումգայիթում մեր բազմաթիվ հայրենակիցներ սպանվեցին, բռնության ենթարկվեցին, տեղահանվեցին: Նա հիշեցրեց, որ բռնություններն այնուհետ շարունակվեցին բոլոր այն բնակավայրերում, որտեղ ապրում են ազգությամբ հայեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ