18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2018

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահի հետ

Այսօր «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ:   «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը:   Նախկին աշխատակիցները […]

Իգնատի Առաքելյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին ևգյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովը, որին մասնակցելու են մոտ 20 երկրների գյուղատնտեսության նախարարներ, կկայանա փետրվարի 23-ին «Արժեքների ստեղծում և բաշխում գյուղատնտեսական սննդի շղթայում» խորագրի ներքո: Կքննարկվեն ֆերմերների շահույթի ավելացմանը և եկամուտների բաշխմանը, սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր: Նույն օրը կկայանա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հանդիպումը […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 23-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Կամոյի,  Չալաբյան, Զորավար Վարդանի, Նարեկացու փողոցների, Անդրանիկի նրբանցքի,  Միկոյան փող․  3, 5, 9, 10, 11, 12, 15, Սևակի փող․ 1, 3, 5, Մոմիկի փող․ 8 համարների և Գետափ գյուղի՝ Ձախափ […]

Քննիչն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել

Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանն իր վարույթում քննվող քրեական գործով Ռ. Հ.-ի օգտին ապօրինի գործողություններ կատարելու […]

Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այսօր այցելել է պոլիտեխնիկական համալսարան: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի և համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական […]

Այսօր զոհված զինվորի ընտանիքը ՌԴ-ում է բնակվում.մանրամասներ

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Գրիգոր Եղոյանը Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր:  Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Գրիգորը 5 ամսից պետք է զորացրվեր: «Երեք երեխա են: Ինքը տան փոքրն էր :Ընտանիքը Ռուսաստանում է , Գրիգորն եկել էր իր […]

Խորհրդարանական լսումներում քննարկվել են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսեւորումները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին տեղի են ունեցել «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող քաղաքական դպրոցների ունկնդիրներ, Ազգային ժողովում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հարգելի պատգամավորներ, հարգարժան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի