23 Մայիսի, Հինգշաբթի, 2019

Լուրեր: Փետրվարի 13, 2018

ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակում ընգրկվել է 61 թեկնածու

Foto QK

ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովն ամփոփել է ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացված գրավոր քննության արդյունքները։ ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2018թ. հունվարին նախատեսված գրավոր քննության մասնակիցների ցուցակում  ընդգրկվել էր 123 դիմումատու, որոնցից քննությանը ներկայացել եւ փաստացի մասնակցել է 106-ը։ Քննությանը մասնակցած 106 անձանցից  դրական միավոր է ստացել 61-ը եւ ընդգրկվել ՀՀ  ՔԿ […]

«Ունենք լավ հնարավորություն՝ մեր հայրենակիցներին ներգրավելու մեր տնտեսական ծրագրերում». վարչապետ

Spyurq2

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, նպաստել հայկական  ներուժի  հայտնաբերմանն ու համախմբմանը՝ […]

Էջմիածնի քաղաքապետը ոսկյա իրեր է նվիրել /ֆոտո/

28081943_1540760982711690_295465444_o

Տեառնընդառաջի  տոնախմբություն Էջմիածնում Ավանդույթի համաձայն, այս տարի էլ, Էջմիածին քաղաքում մեծ շուքով նշվել է Տեառնընդառաջի  տոնախմբությունը:  Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Կոմիտասի անվան մշակույթի պալատի հարակից բակում, օրվա խորհրդով, կատարվել է  նորապսակ զույգերի եւ քառասնօրյա մանուկի օրհնության կարգ: Նորապսակ զույգերին եւ 40-օրյա մանուկին շնորհավորել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` զույգերին  կոչ անելով  ամուր տանիք կառուցել եւ նպաստել  […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

1518523848,0112

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 15-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Դավիթ Բեկի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և […]

Խստորեն դատապարտում ենք նման արարքն ու վարքագիծը․ քաղաքապետարանի հայտարարությունը

B7048C61-9F5E-4902-9F93-53ECA3D23C9B_w1023_r1_s

Հարգելի՛ համաքաղաքացիներ, Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և […]

Աղոթք փորձության ժամանակ

Places-of-Worship

« Ե՛կ, ո՜վ Սուրբ Հոգի,  նեցուկ կանգնիր մեր խեղճ սրտերին,  երբ վրա են հասնում փորձությունները,  երբ մեզ սպասում են ծաղրանքն ու խոնարհեցումները,  հեգնանքն ու անարդարությունները.  երբ հաջողության հասնելու ու փառքի մեր կարիքը  ընդհարվում է խաչի դառն ու դաժան իրականության հետ »։ Ռոբերտո Լաուրիտա

Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»

2 (4)

Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու  փառատոնի մեկնարկը՝ նվիրված երաժշտի 85-ամյա հոբելյանին։ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով հրավիրված ասուլիսում նշեց, որ յուրաքանչյուրի համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի կողքին և հյուրընկալել նրան, առավել ևս հյուրընկալել նրա […]

Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Despan1

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ մեր երկիրը նախատեսում է որքան հնարավոր է արագ իրականացնել վավերացման գործընթացը: Անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի