24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2018

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել /տեսանյութ/

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. հունվարի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-22:00-ի սահմաններում,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Արշակունյանց պողոտայում  կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին […]

Հռոմի պապն ու Էրդողանը հանդիպել են /տեսանյութ/

Վատիկանում այսօր՝ փետրվարի 5-ին, հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Ինչպես տեղեկացնում են թուրքական զլմ-ները, հանդիպումն անցկացվել է դռնփակ՝ առանց լրագրողների ներկայության: Այն տևել է 1 ժամ։ 

300 ահաբեկիչ ադրբեջանցի է մահացել

«Սիրիայում և Իրաքում տարբեր խմբավորումների կազմում կռվող շուրջ 300 ազգությամբ ադրբեջանցի ահաբեկիչ սպանվել են: Պաշտոնական տվյալներով 92 ահաբեկիչ իբր պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանում, շուրջ 260 հոգի էլ զրկվել է քաղաքացիությունից: Տեղեկություններ կան, որ ավելի քան 300 ադրբեջանցի կին և երեխա այս պահին գտնվում են այդ խմբավորումների կազմում, որոնք ևս սպանվում են մարտերի ժամանակ: Երեխաներից միայն […]

Վարչական պատասխանատվության խիստ միջոցներ՝ բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի ռազմավարության և առաջիկա անելիքների վերաբերյալ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել առևտրի ոլորտի  պատասխանատուների և վարչական շրջանների ղեկավարների տեղակալների  հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը, Երևան քաղաքի վարչության […]

Փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք

Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք: Խնդրում ենք բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ […]

Ըստ հաղորդման, քննիչը կալանավորին սպառնացել է եւ 2 դեպքով խոստովանական ցուցմունք կորզել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ցուցմունք տալուն հարկադրելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այսպես, 12.01.2018թ.-ին` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում, վկա Հ. Մ.-ն հայտարարել […]

Փետրվարի 6–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 6–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ տվյալ միության գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերը եւ գրանցված դեպքերի ցուցանիշի աճը. ոլորտը կարգավորող մեխանիզմներն ու օրենքի բացերը:

Ռուս օդաչուի վերջին մարտը Սիրիայում (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Համացանցում է հայտնվել փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝Իդլիբում ահաբեկիչների կողմից խոցված ռուսական Սու-25 կործանիչի օդաչուի վերջին մարտը …Ըստ տեսանյութի,օդաչու մայոր Ռոման Ֆիլիպովը պայթեցրել է նռնակը՝ինքնասպան եղել,որ չհայտնվի թրքամետ “Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության զինյալների ձեռքում…»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված