20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2018

Քիմ Քարդաշյանի նորածին դստեր՝ Չիկագոյի առաջին լուսանկարները

Այսօր հայտնի դարձավ, որ հեռուստաաստղ Քայլի Ջենները դուստր է ունեցել։ Այս կապակցությամբ նա տեսանյութ է հրապարակել, որում երեւում է նաեւ Քիմ Քարդաշյանի նորածին դուստրը՝ Չիկագոն։ Սրանք փոքրիկի առաջին կադրերն են, որոնք հայտնվել են համացանցում եւ որոնցում նրա դեմքը երեւում է։  

Արա Բաբլոյանը ՇՀ Ազգային խորհրդի նախագահի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը: Նախագիծն իրականացվել է հայ-շվեյցարական համատեղ ջանքերով. ներդրում է ունեցել նաեւ գերմանական կողմը: Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները շրջել են նորաբաց արտադրամասի տարածքում, ծանոթացել աշխատանքային գործընթացին ու պայմաններին: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով […]

«Ջորի» հրելով

ՀՀ հավանական չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի մասին լրատվամիջոցների արձագանքը պայմանականորեն կարելի է տեղավորել երկու խմբում կամ սև ու սպիտակ գույների տակ: Սևերը շրջանառության մեջ են դրել նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ Վազգեն Սարգսյանի ձեռքերով ծեծվելու ու Լոնդոն փախչելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մոտ անգլիական թագուհու կարգավիճակին արժանանալու տխուր հեռանկարը, իսկ սպիտակները զբաղված են նրա փիառով ու […]

Գլխով հարվածել է ոստիկանության տեսուչի դեմքին.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի բնակչին: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում, քաղաքացին բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ՝ իր ծառայողական […]

Գագիկ Սուրենյանը շտապում է տեղեկացնել

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը շտապում է տեղեկացնել. «Կրկին արևառատ և տաք շաբաթ։ Փետրվարի 5-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,-գրել է Սուրենյանը ֆեյսբուքյան հանրագրում:

ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու

Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 6-ին գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարի արտահերթ նիստ։ Նիստը գումարվում է նախաձեռնողի՝ ՀՀ կառավարության սահմանած օրակարգով։ Արտահերթ նիստ գումարելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն։

Կարտոֆիլագործությունը մեզ համար կարեւոր եւ եկամտաբեր ճյուղ է.նախարար

Կարտոֆիլագործությունը մեզ համար կարեւոր ճյուղ է,  այն եկամտաբեր է, ունենք այս գործում  հմտացած  արտադրողներ,  եւ  մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, հանրապետության մի շարք կարտոֆիլագործների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գյուղնախարարությունից   հայտնում են, որ հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, […]

Սուպերկինը․ Լեւոն Արոնյանի կինը Արիանան (տեսանյութ)

Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, որոշել է իր ուժերը փորձել նաև երգարվեստում: Արիանան արդեն իսկ ներկայացրել է 5 երգ՝ իր առաջին «Hold On» ալբոմից: Այդ մասին գրել է շախմատիստ Լևոն Արոնյանը. «Ողջույն, ժողովուրդ: Ուրախ եմ ձեզ հետ կիսվելու հետաքրքիր նորություններով: Չնայած իր բոլոր աշխատանքներին, Արիանան զբաղվում է նաև երաժշտությամբ: Նա իր տաղանդն ու ժամանակը […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի