18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 29, 2018

Հատկապես ապրիլին սոցիալական բունտ հնարավոր է

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը գտնում է, որ սոցիալական բունտի հանրավորություն միշտ էլ կա, մանավանդ այս ճգնաժամի պայմաններում: «Երբ որ երգ գներն են բարձրացնում, և հարկերն են բարձրանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե «Ելքի» ակցիաներնն ընդդեմ թանկացման կարող են արդյոք հանգեցնել սոցիալական բունտի: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին  «Ելքը» երթ էր կազմակերպել ընդդեմ թանկացման, մյուս ակցիան […]

71 զինծառայողների ընտանիքների հանձնվել են նոր բնակարաններ

Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ: Բնակարանների բանալիները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բնակարանների հանձնման արարողության ընթացքում պաշտպանության նախարարը ծառայողական հաջողություններ և ընտանեկան երջանկություն է մաղթել բնակարանամուտ տոնող զինծառայողներին: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այս տարվանից, շնորհիվ նոր հիպոթեքային ծրագրի […]

Վարչապետը ծանոթացել է Քաղաքաշինության պետական կոմիտեի գործունեության արդյունքներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:  Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ     նախորդ տարվա ընթացքում ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում սահմանվել են նախագծման թույլտվության մեջ շենքերի և շինություննների ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների, գունային լուծումների և օգտագործվող […]

Ա, լավ էլ մարդ ա, լավ էլ ընտրելու ենք. Սարոյանը՝ Արմեն Սարգսյանից

 ՀՀԿ կենտրոնական գրասենյակում «Հանրապետական» կուսակցության և ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի միջև հանդիպումը քիչ առաջ ավարտվեց: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումը շատ դրական է անցել: Հարցին, թե ինչ կարծիք ունի թեկնածուի վերաբերյալ, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ա, լավ էլ մարդ ա, լավ էլ ընտրելու ենք»:

Ինչ է խոստացել Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ին

Արմեն Սարգսյան-ՀՀԿ հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ քննարկել են կրթության, մշակույթի, լեզվի պահպանման և այլ հարցեր և հետաքրքրվել են, թե ինքը ընտրվելուց հետո կպահպանի արդյոք այն բոլոր տրադիցիաները, որոնք եղել են միչ այժմ։ Արմեն Սարգսյանը խոստացել է մեծ ուշադրություն դարձնել ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ «Շատ լավ առաջարկություն է։ Նա կրթված է, լեզուներ գիտի, […]

Տարադրամի փոխարժեքն այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 29 -ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:   Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 դրամ նվազագույն և 479.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481.50 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 590.50 դրամ նվազագույն և 594 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 600  դրամ նվազագույն և 603 դրամ […]

Աղոթքը այն ուժն է, որը…

Աղոթքը այն ուժն է, որը մեզ ցույց է տալիս աստվածային Սիրո ճանապարհը։ Իսկ Սիրո Ճանապարհի վրա գտնվողը երբեք առանձին չի մնա: Աղոթեցեք, սրտանց աղոթեցեք և Աստված ձեզ ցույց կտա առողջության, համերաշխության, հասկացողության, արդարության, մաքրության, հայրենասիրության, ծնողասիրության, անկեղծ ու անշահախնդիր ընկերության ճանապարհը: Ամեն: Տեր Հովսեփ Ավագ քհն. Հակոբյան

68-ամյա կնոջ դաժան սպանության մանրամասները/տեսանյութ/

2008 թվականի հոկտեմբերի 4-ին Աշտարակի Գարեգին Նժդեհի 45 տանը հայտնաբերվել էր տանտիրուհու՝ 68-ամյա Լուսիկ Համբարձումյանի դին: մենակ ապրող կնոջը սպանել էին, մարմնի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր՝ այրվածքներ, նաեւ սուր կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքներ: Ոտքերն ու ձեռքերն էլ կպչուն ժապավենով կապկպված էին: Լուսիկ Համբարձումյանին սպանել էին առանձնակի դաժանությամբ: Տունը խառնշտված էր, որոշ իրեր՝ կոտրված, հափշտակված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի