25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 29, 2018

«Բանակը դառնալու է մեր վերագտած անկախ պետականության առանցքն ու ողնաշարը»

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Բանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ  Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ, Արցախի Հանրապե­տության մեծարգո՛ Նախագահ, Սրբազան հայրեր, Հայաստանում հավատարմագրված հարգարժա՛ն դեսպաններ և ռազմական կցորդներ, Հարգելի՛ գեներալներ, սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, ենթասպաներ, կուրսանտներ, շարքայիններ, Սիրելի՛ հայրենակիցներ,   Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 26 տարեկան է: Մենք հպարտությամբ և երախտագիտությամբ ենք նշում այս […]

Ոստիկանության եւ ՔԿ-ի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության եւ Քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործությունների առթիվ: ՀՔԾ-ից  հայտնում են, որ քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Մասնավորապես, հիշյալ նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ […]

Թուրքիայի ապակառուցողականության պատճառով հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ չի գրանցվել. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողmiց հրապարակված 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցում: «Միջազգային հանրությունը շարունակել է աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթում նշել […]

Բանակը միշտ պիտի լարված լինի կամ հակառակորդին ծեծելիս լինի (տեսանյութ)

Հետախույզ- վետերան Վովա Վարդանովը և Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ շնորհավորեցին հայոց բանակի տոնի առթիվ, որ երեկ էր նշվում: Ըստ նրանց՝ մեր այսօրվա ամենամեծ ձեռքբերումը հենց հայոց բանակն է:  Վարդանովն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմից հետո շատ բան է փոխվել, հասարակությունն էլ ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել բանակին: «Հիմա 20-30 […]

Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: Հանրապետության Նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն […]

Դա կօգնի պետականության կայացմանը. մտավորական (տեսանյութ)

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը խորհուրդ է տալիս օլիգարխներին իրենց միջոցները, որ կարող են բարեգործական նպատակներով տրամադրել ժողովրդին, միավորեն մի տեղ, հավաքեն, իրենք էլ տնօրինեն, թե ինչպես են դրանք հատկացվում կարիքավորներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա այդ առաջարկը թեկուզև արեց, սակայն միևնույն ժամանակ նկատեց, որ մեր օլիգարխներն այդքան ազգասեր չեն, որ նման բան անեն: 

Աֆրինում քրդերի դեմ գործողությունները Թուրքիայում համարում են «ջիհադ»

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ Ալի Էրբաշը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին:  Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նա Թուրքիայի բանակի գործողությունները Աֆրինում որակել է որպես «ջիհադ» («սրբազան պատերազմ»): Թուրքիայի Քոջաելի քաղաքում Ղուրանի ընթերցանության կուրսերի բացման արարաղության ժամանակ նա մասնավորապես ասել է. «Մեր նահատակների հոգիներին հանգստություն լինի, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի