19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 27, 2018

Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ: Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների […]

«Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է «Յուվեցի Կարոյի» 33-ամյա փեսայի դին

Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական […]

7 օր առաջնագծում

Հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունվարի 25-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան հատվածում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական հատուկ […]

Բանակը մեր անվտանգության երաշխիքն է. Գեներալ Մանվել

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը Բանակի օրվա կապակցությամբ: Մեր նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա` կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով ու ամրանալով երկրապահ […]

Ինքը բարձր ինտելեկտի տեր, իր կարծիքն ունեցող անձնավորություն է. Բաբլոյանը՝ Արմեն Սարգսյանից

«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին և գտնում եմ, որ շատ լավ առաջարկություն է: Ինքը բարձր ինտելեկտի տեր, իր կարծիքն ունեցող, իր մոտեցումները ձևավորած անձնավորություն է, հստակ է պատկերացնում ժողովրդի, երկրի, պետության կարիքները, ներքին խնդիրներին ծանոթ է որպես ՀՀ քաղաքացի, միաժամանակ վարչապետ է։ Մյուս կողմից էլ` ծանոթ լինելով միջազգային ամբողջ նիստուկացին՝ նա ՀՀ նախագահի լավ թեկնածու է»,-այսօր […]

Հունվարի 29–ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի  29–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:   ԹԵՄԱ՝  «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի դրական եւ բացասական ազդեցությունը ոլորտի զարգացման հեռանկարում:   Հունվարի  29–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Կարինե Դանիելյանը եւ կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը: ԹԵՄԱ՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» […]

Մոսկվա-Նյու Յորք թռիչքի ժամանակ ուղեւորը հարվածել է բորտուղեկցորդուհուն

Մոսկվայից Նյու Յորք թռչող ինքնաթիռում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Նախ վեճ է առաջացել, ինչից հետո բիզնես դասի ուղեւորը հարվածել է բորտուղեկցորդուհուն։ Նշվում է, որ տղամարդը իքնաթիռում կոպտորեն խախտել է կարգը, անվայել բառեր է հնչեցրել, չի հետեւել նկատողություններին եւ ուղեւորների կյանքի եւ թռիչքի անվտանգության համար իրական սպառնալիք է ստեղծել: Բացի այդ, նա նաեւ հարվածել է բորտուղեկցորդուհու […]

Բարի լուր. Ավետիսյանների դուստրը երեխա է ունեցել

Գյումրիում երեք տարի առաջ սպանված Ավետիսյանների դստեր ընտանիքում բարի լուր է լսվել: Երեկ երեկոյան Երևանի 3-րդ մանկական հիվանդանոցում  Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, ունեցել է իր երրորդ զավակին: Երեխային կնքել են Հասմիկ անունով: Հիշեցնենք, որ  Հասմիկ անունն էին կրում Ավետիսյան ընտանիքի մայրը և թոռնիկը: Նորածինն ու մայրը գտնվում են նորմալ վիճակում: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 […]

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի լայնացման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի