26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2017

Ամբողջ գիշեր տղաների կողքին էին. Անահիտ Բախշյանը շնորհակալ է /տեսանյութ/

«Անցած տարի ապրիլին ճանաչեցի այս տղաներին, այն զինվորներին, ովքեր ծանր վիրավորումներ ստացան ապրիլյան պատերազմի ժամանակ: Ես շնորհակալ եմ բոլոր բժիշկներին և այն մարդկանց, ովքեր գիշեր ու ցերեկ վիրավորների կողքին էին: Շնորհակալ եմ Դավիթներին, ովքեր ամբողջ գիշեր տղաների կողքին էին և արդեն բժիշկներ են»,-այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում հրավիրված հանդիպմանը ժամանակ ասաց […]

Սոցապնախարարությունը երկու նոր փոխնախարար ունի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, սեպտեմբերի 20-ին Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի երկու փոխնախարարներ են նշանակվել: Կառավարությունից հայտնում են, որ երկար ժամանակ թափուր մնացած պաշտոններին նշանակվել են Թադեւոս Ավետիսյանը եւ Սմբատ Սաիյանը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարների երկու պաշտոններից մեկը թափուր էր մնացել, երբ Ջեմմա Բաղդասարյանը ընտրվել էր պատգամավոր, իսկ մյուս փոխնախարար Աշոտ Մարգարյանը հրաժարական […]

Վիրավոր զինվորները սայլակներով… անուշ բան տեսա. Տիգրան Մանսուրյան/տեսանյութ/

«Ուրախությունն էլ կարող է միավորել բոլորիս, չնայած մենք գիտեինք ցավն է հիմնականում միավորում:Ուրախության շուրջ էլ կարող ենք հավաքվել, սակայն այսօր ցավ ու ուրախությունն են իրար կողքի կանգնած»,-այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում հրավիրված հանդիպմանը ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորումներ ստացած զինծառայողները: Սիրված կոմպոզիտորը տոնի […]

Անկախության ամեն մի տարեդարձ առիթ է հաշվետվության. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ: […]

ԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո են կիրառում

Միացյալ նահանգները և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո են կիրառում: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին: Նրա խոսքով՝ այսօր մի շարք ամերիկյան և գերմանական ընկերություններ Թուրքիայի նկատմամբ քողարկված ամբարգո են կիրառում. ռազմարդյունաբերությունում Թուրքիայի կողմից օգտագործվող պահեստամասերը Թուրքիային չեն տրամադրում, ուշացնում են: «Բայց չէ՞ որ մենք նվեր չենք […]

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ արվեց բարձր մակարդակի առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին։ 

Արմեն Մուրադյանը առաջարկեց ծափերով շնորհավորել հերոսներին/տեսանյութ/

Այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում արվեստի և հասարակական գործիչները հանդիպեցին ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորոմ ստացած զինծառայողների հետ: «Այսօր հայ ժողովրդի ամենակարևոր տոնն է, որը խորհրդանշում է, որ մենք արժանապատվորեն կարող ենք ապրել և աշխատել մեր հայրենիքում»,-իր խոսքում նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Մուրադյանը առաջարկեց ծափերով շնորհավորել հերոսներին: Մանրամասները՝ տեսանյութում:

«Պետք չէ և սխալ է քննարկել անկախության գաղափարը»

«Պետք չէ և սխալ է քննարկել անկախության գաղափարը: Անկախության ինչը՞ քննարկես, որ ճիշտ ու սխա՞լ է, որ լավ ու վա՞տ է, որ դժվար ու հե՞շտ է…  Անկախությունը քննարկելի արժեք չէ:  Անհրաժեշտ է միայն ապրել և արարել անկախ պետության քաղաքացու մտածողությամբ ու դառնալ այդ գաղափարի արժանի կրողը, և հաջողություններն, անկասկած, ապահովված կլինեն… Անկախության օրը միմյանց շնորհավորում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի