27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 7, 2017

Իրանի քաղաքացին հետախուզվում էր սպանության համար

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 7-ին, ժամը 2.50-ին, Մեղրիի մաքսակետից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1991 թ. ծնված Ամիրհոսսեյն Թ.-ն: Նա մայիսի 18-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր»-ի կողքին

Քրեակատարողական հիմնարկում ստուգվել են հացադուլ հայտարարած անձանց պահման պայմանները Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները:  Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ […]

Ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Բերդում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Տավուշի մարզի` Բերդ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 07.08.2017թ.  Վեոլիա Ջուր ՓԲԸ        

ԴԱՀԿ-ում խորհրդակցել են

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ի կատարումն ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի՝ նախորդ խորհրդակցության ընթացքում տված հանձնարարականի՝ Ծառայության իրավասու ստորաբաժանման ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքները և մշակված առաջարկությունները: Մասնավորապես, Ծառայության ղեկավարին զեկուցվել է, որ հարկադիր […]

Միավորվեցին հանուն երգի. հուզիչ պատմություն/տեսանյութ/

Աշուղ Սահանուշի ջանքերով Սպիտակ քաղաքում ծնունդ առավ «Հրաշք» ժողովրդական երգի համույթը: Աշուղը իր շուրջը համախմբեց երգի նվիրյալներին: Այդ նվիրյալներից էր` Էդգար Պեպանյանը: Էդգար Պեպանյանը իր հոգու խոսքը հանրությանը հանձնում է երաժշտության տեսքով: Երկար խոսել չի սիրում, միայն նշում է, որ  իրենը երաժշտությունն է: Լռում է… 150-ից ավելի երաժշտություն է հեղինակել,որոնցից մի մասը երգի են վերածվել: […]

Սպանություն՝ հոգեհացից հետո. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 20:10-ին, «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել […]

Հայտնի է փաստաբանների պալատի նախագահի ընտրության օրը

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին: Այս մասին որոշվել է այսօր՝ օգոստոսի 7-ին: Պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է օգոստոսի 12-ից (ներառյալ) և ավարտվում է օգոստոսի 17-ին (ներառյալ)։ Թեկնածուների քարոզչությունը սկսվում է օգոստոսի 18-ից (ներառյալ) և ավարտվում է սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին։

Իմ սիրտը վկայում է, որ նա գալու է.անհայտ կորած ազատամարտիկի կին/տեսանյութ/

«Կինը՝ կին է, երբ ամուսինն է կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անհայտ կորած ազատամարտիկ , սպա  Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը: Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանանց տոնին նվիրված  միջոցառումից առաջ Զարինե Հակոբյանը նկատեց, որ նախարարությունը միշտ աջակցել է իր ընտանիքին: «89 թվականից ամուսինս գաղտնի կամավորագրվել է, հետո արդեն զինվորագրվել է ու սպա էր՝ դասակի հրամանատար […]

Վարչապետը քննարկել է աղբի վերամշակման ներդրումային ծրագրի մանրամասները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Global Reservers Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը: Վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն եւ հետեւողականորեն իրականացնելու է այն: Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու  ընկերության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված