26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2017

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել

Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ զորավարժությունը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների զինված ուժերի միջև  համակարգման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել ռամզափորձի փոխանակում: Զորավարժությանների ժամանակ օգտագործվելու են ականանետեր, զրահապատ մեքենաներ, ռազմական մարտկոցներ, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև […]

Երբ կվերսկսվի պատերազմը /տեսանյութ/

«Միանշանակ չեմ ցանկանում, որ պատերազմ լինի: Բայց հայտնի ասացվածքը ասում է՝ եթե ուզում ես խաղաղության մեջ ապրել, ապա պատրաստ եղիր պատերազմի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության համանախագահ, ԱԺ ՀՀԿ պատհամավոր   Տաճատ Վարդապետյանը: Անդրադառնալով հրադադարի խախտման ամենօրյա դեպքերին Վարդապետյանը նկատեց.«Սա թուրքի ձեռագիր է, թուրքի վարքագիծ: Իմ համար թուրքի ու ադրբեջանցու միջև տարբերություն […]

Որպեսզի հեշտ լինի չդատել

Որպեսզի հեշտ լինի չդատել, 2 բան կօգնի. Առաջին, մարդը պիտի միշտ հիշի. «եթե ես չդտաեմ, Աստված էլ խոստացավ ինձ չդատել»: Սա շատ հզոր մխիթարություն է սեփական անձին ու ազդակ չդատելու համար: 2րդ. մարդը պիտի իր հոգուն միշտ նայի, որ փրկվի: Տեսնի կեղտերը, տեսնի, թե իր ներսում ինչքան կեծավորություն կա, որ ինքը չի ուզում, որ ուրիշ […]

«Փոստանջյանին եմ տալու իմ ձայնը»

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր  քարոզարշավ էր իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում: Շենքերի բակերից մեկում «Երկիր ծիրանի»  կուսակցության  ներկայացուցիչները հանդիպեցին  բակում նարդի խաղացող   քաղաքացիներին, ովքեր դրական արտահայտվեցին Փոստանջյանի մասին: «Փոստանջյանին եմ տալու իմ ձայնը, իշխանություններին չեմ ընտրի», – ասաց քաղաքացիներից մեկը: 

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից: Հանրապետության Նախագահը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ […]

Ակտիվ ցիկլոն է մոտենում․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Ակտիվ ցիկլոն Միջերկրական ծովից: Մայիսի 2-ից սկսած 5 օր, հատկապես երեկոյան և գիշերը բոլոր մարզերում սպասվում է անձրև, ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»:  

«Կոմունիստական կուսակցության ձայները գողացան» /տեսանյութ/

 Ինչպես արդեն հայտնել ենք «Կոմունիստական» կուսակցությունը  Երևանում անցկացնում է մայիսմեկյան ավանդական երթ: Կոմունիստները վստահ են՝ եթե ապրիլի երկուսին ընտրությունները չկեղծվեին, իրենց քաղաքական ուժը, անկասկած, կհայտնվեր խորհրդարանում:  Կոմունիստները երթի ընթացքում ծածանում էին «Ինչո՞ւ գողացաք մեր քվեները» պաստառը: Մանրամասները ՝ տեսանյութում:

Պարզվում են ջրատարում հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 74-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: 2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:27-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն. […]

«Օրինապահ հարկատուներն» ուշադրության կենտրոնում

ՊԵԿ-ն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: Կոմիտեն հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 22 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չի համապատասխանել մեկը, իսկ մնացած 13 դիմումն ուսումնասիրության ընթացքում է: Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 133 տնտեսվարողներ, որոնցից 84-ի դիմումը բավարարվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի