26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 11, 2017

Մեկնարկել է «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարը

Երեւանում Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարը։ Նախատեսվում  է՝ համագումարի ժամանակ ելույթ կունենա կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ Հայտնում են, որ նաեւ հրապարակվելու է «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորների թեկնածուների նախընտրական ցուցակը։ Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարությամբ ու 12 կուսակցությունների ու 138 հասարակական կազմակերպությունների միավորման արդյունքում ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության […]

«Եթե ոտքը պինդ դնի, կչորացնի բոլորին»

««Ժառանգությունը» կորուստ ունի: Իրենց վերելքը նախագահական ընտրությունների ժամանակ էր: Բայց նրանց վիճակն այժմ բարդ է, թեև պիտի նշեմ՝ համակրանք ունեմ  «Ժառանգության» նկատմամբ: Դժվար է ասել՝ կենկրետ ինչում ու որ հարցերում թերացան: Հասարակական զարգացումների առանցքում իրադարձությունները երբեմն արագ են զարգանում», –  Henaran.am-ի հետ զրույցում նշեց Սոս Գիմիշյանը: Վերջինս շեշտեց՝ ժամանակի ընթացքում որոշ քաղաքական ուժեր հզորանում են, […]

Փետրվարի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 13-ին ՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը:   ԹԵՄԱ՝ փետրվարը 13-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջ տոնը. տոնի կարևորությունն ու առանձնահատկությունը. Տեառնընդառաջի տոնական սեղանի ուտեստները:   Փետրվարի 13-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայկական վերածնունդ […]

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Թումանյանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Տավուշի, Ճամբարակի, Թալինի, Աշտարակի, Կոտայքի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Տիգրանաշենի  լեռնանցքներում, Գավառ –Մարտունի, Գավառ –Սևան ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջևանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Փետրվարի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանաման ռեժիմը՝ կիրառելով 60 եւ 82 մմ-ոց ականանետեր եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: […]

Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը ավտանգության նկատառումներով զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնել ցանկացող ՌԴ քաղաքացիներին: «Sputnik»-ի հետ զրույցում փոխարտգործնախարարը հորդորել է դեպի Թուրքիա ուղևորություններ ծրագրելիս չմոռանալ այդ երկրում առկա ահաբեկչական մեծ վտանգի մասին: «Թուրքիայի հարավային և արևմտյան շրջաններում ևս ահաբեկչական գործողություններ իրականցվեցին: «Իսլամական պետությունը» (ԻՊ-IŞİD) հետզհետե ավելի ու ավելի հաճախ է ահաբեկչություններ իրականացնում Ստամբուլի ու […]

Սուրբ Սարգիս եկեղեցում երեք կին փորձել են մոտենալ Սերժ Սարգսյանին

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, այսօր՝ փետրվարի 11-ին, Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցվող պատարագի ժամանակ, որին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ, միջադեպ է տեղի ունեցել: Երեք կին  փորձել են  մոտենալ ՀՀ նախագահին, որպեսզի իրենց խնդիրների մասին պատմեն: Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է և «շտապօգնություն» է հրավիրվել:  

60-ամյա տղամարդուն գտել են՝ կախված, ժամեր անց նույն վայրում գտել են որդուն՝ էլի կախված

Արագածոտնի մարզում փետրվարի 8-ին առեղծվածային դեպք է գրանցվել. ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր: Մահացածի տղան՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանին, որպեսզի […]

Աղոթք Սուրբ Սարգսի բարեխոսության

Երկնավոր թագավորի Սուրբ զորապետ .Անմահ Աստծո սիրով խաչված սուրբդ Սարգիս՝Տիրոջ խաչով պսակված մեր անձերի փրկությամ համար բարեխոս եղիր մեր Տեր եվ Փրկիչ Հիսուս Քրիստոսին .Որին վայելում է փառք ,իշխանություն եվ պատիվ , այժմ եվ միշտ եվ հավիտյանս հավիտենից . Ամեն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի