Լատվիան կարևոր է համարում ԼՂ հակամարտության կարգավորումը
Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` հիմնված միջազգային իրավունքի վրա: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչսը: «Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։