25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 11, 2017

Խոշոր ու ողբերգական վթար Լոռիում. կա զոհ եւ 5 վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 02:19-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-ին կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի  35 AU 637 համարանիշի (վարորդ՝ 43-ամյա Կարեն Մ.) եւ «Seat» մակնիշի 35 LP 019 պետհամարանիշով (վարորդ՝ […]

Սամսունում հայ վարպետների հեղինակած եզակի 150-ամյա երկաթյա դուռ է պահպանվել

Թուրքիայի Սամսուն քաղաքում շուրջ 50 տարի դարբնագործությամբ զբաղվող Իբրահիմ Գերմին իր պապից ժառանգություն է ստացել 150-ամյա  պատմություն ունեցող մի երկաթե դուռ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ որպես պատմամշակութային արժեք գրանցված այս դուռը պատրաստվել է հայ դարբինների կողմից, սակայն դռան վրա հեղինակի մասին որևէ գրություն չի պահպանվել: Այս պատմական երկաթյա դռան վրա քանդակված է Մարիամ Աստվածածնի […]

Կհաղթահարե՞ն հինգ տոկոսը

Երեկ՝ մամուլի ասուլիսի ընթացքում, դաշնակցական, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է՝  ՀՅԴ-ն ընտրություններին կգնա միայնակ՝ առանց դաշինքի: Անդրադառնալով այս թեմային՝ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Դաշնակցությունը Քոչարյանի  ժամանակներից էլ իշխանություն է: Իրենք, արանքում գուցե ընդդիմադիր են երևացել, բայց  այսօրվա, այս երկրի վիճակի պատասխանատուներից մեկն էլ ՀՅԴ-ն է. այդ կուսակցությունը  բարձրաստիճան […]

Շատ թեժ ընտրապայքար Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում.Հրապարակ

«Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում շատ թեժ ընտրապայքար է գնալու։ Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն ունեն ոչ միայն տարբեր հայտնի անձինք, այլև ընտրությունների կազմակերպման մեծ փորձ ունեցողներ։ Արդեն իսկ հայտնի է, որ առաջադրվում է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը, ով պատրաստվում է աշխատել միայն Կենտրոնում։ Իսկ Էրեբունու տարածքում կաշխատեն Սնխչի […]

ՀԱԿ-ը ստիպված նոր հովանավոր պետք է փնտրի.Ժամանակ

«ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով որոշում էր կայացրել առաջադրվել ՀԱԿ ցուցակով, երեկ երեկոյան փոխել է որոշումը։ Նա որոշել է առհասարակ չմասնակցել ընտրություններին։ Սա, ըստ էության, բավականին բարդացնելու է ՀԱԿ-ի վիճակը, քանի որ հենց Արսենյանը պետք է հոգար ՀԱԿ-ի նախընտրական ծախսերը։ Հիմա ՀԱԿ-ը ստիպված նոր հովանավոր պետք է փնտրի»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքական էլիտան հարսանիքի է. Հրապարակ

Շաբաթ օրը քաղաքական էլիտան հարսանիքի է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին է ամուսնանում։ Խնջույքը կկայանա Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում։ Պատգամավորի որդին՝ Մակար Պետրոսյանը, ով ՄԱՊ ընկերության գլխավոր տնօրենն է, ամուսնանում է անհայտ ընտանիքի աղջկա հետ։ Հարսանիքին հրավիրված են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ։ Նշենք, որ Մակար Պետրոսյանը մամուլին անհայտ մարդ չէ, նրա անվան հետ էր կապվում […]

Փլուզվեց. ՀԺ

«Մեր տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Սեյրան Օհանյանը նաեւ ֆինանսավորում չի հատկացրել եւ աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա […]

Չափալաղել է . Ժամանակ

Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում: Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները: Մեզ հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին: Այժմ, վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ: Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական տներին […]

Էլի Քոչարյանը. Ժամանակ

«Մեր տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանը նույնպես այսօր կամ երկուշաբթի կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին։ Պատճառը նույնն է՝ ցուցակում համապատասխան տեղ չեն առաջարկել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Դալլաքյանին ցուցակում 11-րդ տեղն են առաջարկել, իսկ երեկ դաշինքը լքելու մասին հայտարարած Արամ Գ Սարգսյանին՝ 12-րդ տեղը։ Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի