26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 12, 2017

Անմարդկային պահման պայմաններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ֆոտո)

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հանդես է եկել հայտարարությամբ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։ Դիտորդների Խումբը թիվ […]

Քննարկվել են Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործունեությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը, հուզող հարցերն ու խնդիրները: Քիթ Սանդերսն ընդգծել է, որ գիտեն բիզնես համայնքի նկատմամբ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքի մասին և ավելացրել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը մեծ նշանակություն է տալիս […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Ռուբեն Մաթևոսյանը հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության մեծագույն վարպետներից է, ով արժանիորեն վայելում է մեր ժողովրդի մեծ սերն ու հարգանքը, Հանրապետության Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ:

Դիտարկում է անցկացվել Մարտունու շրջանի ուղղությամբ

Հունվարի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  ԼՂՀ  Մարտունու շրջանի  ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)  և   ԵԱՀԿ Բարձր մակարդակի […]

Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը.

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի […]

Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. վիճաբանության մասնակիցներն ուսանողներ են եղել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այսօր Երևանում տեղի ունեցած սպանությունը, կասկածյալը՝ ձերբակալվել. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապ օգնություն» ՓԲ ընկերության «Կենտրոն ենթակայանից» […]

11 թվի փողը արդեն օդում թռչում ա, էլ փող չկա. Վանաձորում այսօր «թեժ» էր

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վանաձոր-Քիմպրոմի նախկին աշխատակիցներն այսօր առավոտյան էլ հավաքվեցին Լոռու մարզպետարանի բակում՝ ակնկալելով սպառիչ պատասխան ստանալ իրենց չվաճարված աշխատավարձերի պարտքի վերաբերյալ: Այս անգամ էլ ցուցարարներին պատասխանեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ավելի քան 100 ցուցարարների պահանջը նույնն է՝ 4 ամսվա աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը մարել: Գործարանի ընդհանուր պարտքը նախկին աշխատակիցներին կազմում է 140 միլիոն դրամ: «Ինչ […]

Ա. Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազին

 Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 295-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը ՌԴ դատախազության կազմավորման 295-ամյակի առթիվ, ընդգծել բարեկամ երկրների դատախազական համակարգերի միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի