28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 12, 2017

Կապանում մեքենաները բախվել են. կա տուժած

Հունվարի 11-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի մարզի Կապան քաղաքի «Հունանի» կամուրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ Արամ Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բախվել են «Vaz 2121» մակնիշի 033 ss 60 (վարորդ` Գ. Ա. 1962 թ. ծնված) և «Mercedes C» մակնիշի 34 zt […]

Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Հովհաննիսյանը: Նա նշեց նաև, որ աշխատանքից ազատվելն իր որոշումն է եղել, անգամ խորհրդակցել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

Համասեռամոլներն Ադրբեջանում բողոքի ակցիա են կազմակերպել

Ադրբեջանում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները դիմել են  իշխանություններին՝ պահանջելով պաշտպանել նրանց իրավունքները։ Ավելին, համասեռամելները ակցիա են կազմակերպել: Այն սկսել է «Նեֆես ԼԳՏԲ» Դաշինքի ղեկավար Ջավիդ Նաբիեւը, որը 2014–ին  նշանադրվել էր մի տղայի հետ։ Դրանից հետո նա արտագաղթել էր Արեւմուտք։ Ակցիայի մասնակիցները նշել են՝ գեյերը, լեսբուհիները, բիսեքսուալներն ու տրանսգենդերն Ադրբեջանում բախվում են կարծրատիպերի, խտրականության եւ ատելության հողի […]

Երկաթուղու փակումը չի անդրադառնա հայ-իրանական երկաթուղու կառուցմանը (վիդեո)

Հայաստանի տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը կփակվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա: Մանրամասները` տեսանյութում:  

Տնտեսության վիճակը դեռ շատ ծա՞նր է (վիդեո)

«2017 թ-ի մեր կանխատեսումները հետևյալն են` արտահանման մասով այն աճի տեմպերը, որ ունեցել ենք 2016 թ-ին` առնվազն կպահպանենք ու ավելի կգերազանցենք դրանք: Աճի տեմպեր կունենանք նաև ներդրումների մասով, այս ուղղությամբ  2016 թ-ի վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ ենք իրականացրել, նախապատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017 թ-ին և′ տնտեսական աճը, և′ տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշներն […]

Բացահայտվել է գողության 12, խարդախության՝ 5 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրանյութի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 11, խարդախության 5, հարկերից խուսափելու եւ դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 […]

Երկրաշարժերը 2017թ. հունվարի 1-ից մինչև 11-ը

Ս.թ. հունվարի 1-ից մինչև 11-ը ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 1-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Աղստաֆա (Աղստև) քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևելք: Մյուս չորս երկրաշարժերի ուժգնություններն էպիկենրոնային գոտիներում կազմել են […]

Առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձևավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ: Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպմանը մասնակցել են նաև ենթախորհրդատուներ «Ամերիա» ՓԲ և «Ֆիմոշնս» ընկերությունների  ներկայացուցիչները: Ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաև` ինտեգրված […]

«Բարսելոնան» հաղթանակ տարավ

Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» երեկ «Կամպ Նոուում» հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 3:1: Թիմերի միջև կայացած երկու խաղերում գրանցված արդյունքում (4:3) հաջորդ փուլ դուրս եկան «կապտանռնագույնները»: «Բարսելոնա»-«Աթլետիկ»՝ 3:1

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի