26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 12, 2017

Աշխատում ենք, շուտով ավարտին կհասցնենք. Ռ. Թադևոսյանը` ՀՀԿ-ի ցուցակից

«Աշխատում ենք, շուտով ավարտին կհասցնենք, կքննարկենք գործադիր մարմնում և պաշտոնապես կհայտարարենք»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք վերջնական հստակեցումներ կան ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակներում, ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը: Նշենք, որ մամուլը գրում է, թե ՀՀԿ-ում ռեյտինգային ցուցակների հետ կապված լարված իրավիճակ է, ներքին բախումներ են լինում կուսակցությունում: Ռ. Թադևոսյանը հավելեց, որ փետրվարին պիտի ցուցակները ներկայացվեն, դեռ […]

«Վատ հանդիսատես չկա, կա վատ արտիստ»

Ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը մանուկ հասակում երբեք չի երազել երգիչ դառնալ, քանի որ տարված է եղել սպորտով: Նրա ձայնային տվյալները, իհարկե, նկատելի են եղել, պարզապես Սամսոնը տարված է եղել կարատեով: Արդեն պատանեկության տարիներին Սամսոն Պանյանը հասկացել է, որ երգը դոմինանտ է իր մեջ, և հենց այդ ժամանակ  սկսվել է նրա  ուղին՝ դեպի երգարվեստ: Henaran.am-ի թղթակիցը […]

Վարչապետի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Վարչապետը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնի գաղափարն այն առանցքային թիրախներից մեկն է, որը ներգրավված է եղել կառավարության ծրագրում: Իր գործունեությամբ այն պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ […]

Դեռ կտեսնեք. Հակոբ Հակոբյան (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը համարում է, որ 2016 թվականին մի շարք ձեռքբերումներ են եղել: Նա մատնանշեց խորհրդարանի ակտիվ աշխատանքը, կադրային փոփոխությունները՝ վարչապետի, ՊԵԿ-ում եղածները: «Որևէ վատ բան չեմ ասում նախկին ղեկավարների մասին, որովհետև իրենք էլ բավական աշխատանք կատարել են: Իսկ մեր նոր Կառավարությունը կարծես թե բիզնեսին գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում: […]

«Իրանք իրանց դատեցին, իրանք իրանց ինչղ ուզեցին, գործը փակեցին»… 2 տարի անց Ավետիսյանների տան դուռը նորից բացվեց (ֆոտո)

2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ դաժան և ողբերգական սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը՝ Սերյոժա Ավետիսյան, Հասմիկ Ավետիսյան, Աիդա Ավետիսյան, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի փոքրիկը՝ 6-ամսական Սերյոժան, դեպքից մեկ շաբաթ անց հիվանդանոցում մահացավ: Երկու տարի առաջ  այս օրը ժամեր շարունակ մարդաշատ էր Գյումրիի Մյասնիկյան 188 տան մոտակայքը:  Ծանոթ ու անծանոթ […]

Ոստիկանը պաշտոնեական կեղծիք է կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Մ. Բաղդասարյանը, իր տան մոտակայքում ավտոմեքենայով հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել տատին` ութսուներեքամյա Էմմա Խլխաթյանին, ով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գիտակցության չգալով`  մահացել է: Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան […]

Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի

Գործադիրը հավանություն է տվել «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության և ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ,  մասնավորապես՝  ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայում […]

Պաշտոնանկություն Մշակույթի նախարարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Եղիշե Խերանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի