26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեռ կտեսնեք. Հակոբ Հակոբյան (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը համարում է, որ 2016 թվականին մի շարք ձեռքբերումներ են եղել: Նա մատնանշեց խորհրդարանի ակտիվ աշխատանքը, կադրային փոփոխությունները՝ վարչապետի, ՊԵԿ-ում եղածները: «Որևէ վատ բան չեմ ասում նախկին ղեկավարների մասին, որովհետև իրենք էլ բավական աշխատանք կատարել են: Իսկ մեր նոր Կառավարությունը կարծես թե բիզնեսին գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում: Ես որպես բիզնեսին մոտ կանգնած մարդ՝ ասել եմ, որ երկիր պահողը, հարկ վճարողը բիզնեսմենն է»:

Նրա խոսքով՝ նոր վարչապետը բավական ակտիվ սկսել է աշխատանք տանել, որպեսզի բիզնեսի վիճակը լավանա: Սակայն պատգամավորն էլ համաձայն է, որ շոշափելի արդյունքները շատ չեն, սակայն 6 ամիս հետո ավելի երևացող կլինեն: Իր ու ՏՄՊՊՀ-ի միջև եղած տարաձայնությունների մասին պատգամավորն ասաց, որ հանձնաժողովը նիստ է հրավիրելու, որտեղ էլ կքննարկվի «Կիլիկիա» ՓԲԸ հարցը: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ընկերության բաժնետեր է, և ՏՄՊՊՀ-ի որոշմամբ՝ ընկերությունը պիտի տուգանվի:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութերում:

 

 

https://www.youtube.com/watch?v=bILkcJT1jZM

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ