26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 9, 2017

Միջազգային մրցույթների հաղթող, նկարիչ Միքայել Հարությունյանին նկարչությունն օգնում է բացահայտել ինքն իրեն

Միքայել Հարությունյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից 2016-ի վերջին կազմակերպված «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթի հաղթողներից է։ Նրա աշխատանքները «Լավագույն գեղանկար» անվանակարգում գրավել են առաջին հորիզոնականը։ Միքայելը գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող է։ Տաղանդաշատ երիտասարդը նկարում է 10 տարեկանից, մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ունեցել է 3 անհատական […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին Նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: «Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի Նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների […]

Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները` ԿԳՆ ուշադրության կենտրոնում

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակայինոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետությանբոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթացկազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական էուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, […]

Կլքի՞ «Ժառանգությունը»

«Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշանը Henaran.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրերը, թե ինքը լքելու է կուսակցությունը: Նշենք, որ տարբեր լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ա. Բախշյանը հրաժարվելու է կուսակցության անդամակցությունից և անդամագրվելու է «Ազատ դեմոկրատների» շարքերը: «Ես չեմ ասել, որ կուսակցությունը լքելու եմ, ես ասել […]

Դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ը մայրաքաղաքում ծնվել է 533 երեխա

Դեկտեմբերի 30-ից  հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 533 երեխա՝ 287 տղա, 246  աղջիկ: Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 575 քաղաքացի:    

«Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև» խորագրով համերգը նվիրվում է

ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդա­­կան Հանրապետության դեսպանության աջակցությամբ` 2017 թվականի հունվարի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազ­գա­յին ակա­դե­միական թատրոնում, չինական Նոր տարվա կապակցութ­յամբ տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգը: Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրա­պե­տության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պետության միջև […]

ՔԿՀ-ի աշխատակիցը ապօրինի կերպով թմրանյութ է տարել Արմավիր ՔԿՀ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ  քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ազատ Մ.-ի մոտ խոշոր չափերի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ Արմավիր ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց […]

Էդուարդ Շարմազանովը մասնակցելու է Իրանի նախկին նախագահի հուղարկավորությանը

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թաղման արարողությանը:

Թունավորում Դիլիջանում. 5 տուժածներից 4-ը երեխաներ են

Հունվարի 8-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 6-ամյա Վալերիկ Բ.-ն, 1-ամյա Մարիա Բ.-ն, 8-ամյա Քրիստինե Է.-ն, 18-ամյա Արմինե Է.-ն եւ 11-ամյա Արեն Է.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նշված անձինք տան գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի