26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԿՀ-ի աշխատակիցը ապօրինի կերպով թմրանյութ է տարել Արմավիր ՔԿՀ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ  քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ազատ Մ.-ի մոտ խոշոր չափերի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ:

Քննությամբ պարզվել է, որ Արմավիր ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և զգալի չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այնուհետև, նշված թմրամիջոցներն աշխատավայրում իրացնելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է Արմավիր ՔԿՀ:

Թմրամիջոցների մի մասը, այդ թվում` 46,5 գրամ մարիխուանա-ն և բուպրենորֆին տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ազատ Մ.-ի անձնական խուզարկության ժամանակ: Վերջինս դրանք թաքցրել էր ծխախոտի տուփերում: Մարիխուանա թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:

Ազատազրկման ձևով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ազատ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Ազատ Մ.-ն կալանավորվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ